«Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը» (անգլ.՝ Transformers: Dark of The Moon), Ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ, ռեժիսոր՝ Մայքլ Բեյի կողմից։ Այն հանդիսանում է «Տրանսֆորմերներ» (2007) և «Տրանսֆորմերները։Կործանվածների վրեժը» (2009) ֆիլմերի շարունակությունը։ Ֆիլմի սցենարիստը Էրեն Կրյուգերն է, որն աշխատել է ֆրանշիզի երկրորդ մասի վրա։ Ֆիլմը վաճառքի է դուրս եկել 2011 թ․ հունիսի 28-ից։
Տրանսֆորմերներ։ Լուսնի մութ կողմը անգլ.՝ Transformers: Dark of the Moon |
---|
 |
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | մարտաֆիլմ, թրիլեր, ֆանտաստիկ ֆիլմ և այլմոլորակայինների ներխուժում |
---|
Թեմա | այլմոլորակայինների ներխուժում |
---|
Հիմք | Տրանսֆորմերներ |
---|
Թվական | հունիսի 23, 2011[1] և հունիսի 29, 2011[2] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Մայքլ Բեյ |
---|
Պրոդյուսեր | Դոն Մերֆի, Թոմ Դեսանտո, Լորենցո դի Բոնավենտուրա, Իեն Բրայս և Մայքլ Բեյ |
---|
Սցենարի հեղինակ | Էրեն Կրյուգեր |
---|
Դերակատարներ | Շայա Լաբաֆ, Ռոզի Հանթինգթոն Վայթլի, Ջոշ Դյուամել, Ջոն Թուրթուրո, Տայրիզ Գիբսոն, Ջոն Մալկովիչ, Փետրիկ Դեմպսի, Գլենն Մորշաուեր, Ալան Թյուդիք, Ֆրենսիս ՄաքԴորմանդ, Ջուլի Ուայթ, Քևին Դան, Կեն Ջոնգ, Էդվին(Բազ) Օլդրին, Չարլի Ադլեր, Ֆրանչեսկո Քուին, Ֆրենկ Ուելկեր, Հյուգո Ուիվինգ, Inna Korobkina?, Ջեյմս Ռեմար, Ջես Հեմել, Քիթ Շարաբայկա, Լեոնարդ Նիմոյ, Փիթեր Կալլեն, Թոմաս Քեննի, Իլյա Բասկին, Ռոբերտ Ֆոքսուորտ և Ջորջ Կոու |
---|
Օպերատոր | Ամիր Մոքրի |
---|
Երաժշտություն | Սթիվ Յաբլոնսկի |
---|
Մոնտաժ | Ռոջեր Բարթոն |
---|
Պատմվածքի վայր | Ֆլորիդա, Հոնկոնգ, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ուկրաինա և Չիկագո |
---|
Նկարահանման վայր | Լոնգ Բիչ, Լոս Անջելես, Ֆլորիդա, Չիկագո, Հոնկոնգ և Ռուսաստան |
---|
Կինոընկերություն | Hasbro, Paramount Pictures և di Bonaventura Pictures |
---|
Տևողություն | 154 րոպե |
---|
Շահույթ | 1 123 794 079 $[3] |
---|
Նախորդ | Տրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը |
---|
Հաջորդ | Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը |
---|
Պաշտոնական կայքէջ |
Transformers: Dark of the Moon Վիքիպահեստում |
Միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թ․ հունիսի 23-ին՝ Մոսկվայում։ Մոսկվայի 33-րդ միջազգային կինոփառատոնին այն հանդիսացավ որպես բացման ֆիլմ։
Ֆիլմի սաունդթրեքը ամերիկյան Linkin Park ռոք խմբի «Iridescent» երգն է, իսկ ընթացքում հնչող օրիգինալ երաժշտության կոմպոզիտորն է Սթիվ Յաբլոնսկին, որը աշխատել է նաև ֆրանշիզի նախորդ մասերի վրա, և արդեն ստորագրած պայմանագիր ունի ապագայում նկարահանվելիք մասերի հետ։
2011 թ․ օգոստոսի 2-ին ֆիլմը դարձավ կինոյի պատմության 5-րդ ֆիլմը, որին հաջողվեց իր հասույթում հատել 1 միլիարդ դոլարի սահմանը։ Այս պահին ֆիլմն այդ ցուցակում 7-րդ տեղն է զբաղեցնում։ Միայն ԱՄՆ-ում Մայքլ Բեյի նկարի հասույթը կազմել է ավելի քան 347 միլիոն․ դոլարը, իսկ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս այն հավաքել է՝ 724 միլիոն․ դոլար։ Հիմա ֆիլմը հանդիսանում է Paramount Pictures-ի ամենաշահութաբեր ֆիլմը։