Տրանսֆորմերներ։ Լուսնի մութ կողմը

«Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը» (անգլ.՝ Transformers: Dark of The Moon), Ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ, ռեժիսոր՝ Մայքլ Բեյի կողմից։ Այն հանդիսանում է «Տրանսֆորմերներ» (2007) և «Տրանսֆորմերները։Կործանվածների վրեժը» (2009) ֆիլմերի շարունակությունը։ Ֆիլմի սցենարիստը Էրեն Կրյուգերն է, որն աշխատել է ֆրանշիզի երկրորդ մասի վրա։ Ֆիլմը վաճառքի է դուրս եկել 2011 թ․ հունիսի 28-ից։

Picto infobox cinema.png
Տրանսֆորմերներ։ Լուսնի մութ կողմը
Transformers: Dark of the Moon
Transformers3ActorsSetJuly10.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ, թրիլեր, ֆանտաստիկ ֆիլմ և այլմոլորակայինների ներխուժում
Թեմաայլմոլորակայինների ներխուժում
ՀիմքՏրանսֆորմերներ
Թվականհունիսի 23, 2011[1] և հունիսի 29, 2011[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Բեյ
ՊրոդյուսերԴոն Մերֆի, Թոմ Դեսանտո, Լորենցո դի Բոնավենտուրա, Իեն Բրայս և Մայքլ Բեյ
Սցենարի հեղինակԷրեն Կրյուգեր
ԴերակատարներՇայա Լաբաֆ, Ռոզի Հանթինգթոն Վայթլի, Ջոշ Դյուամել, Ջոն Թուրթուրո, Տայրիզ Գիբսոն, Ջոն Մալկովիչ, Փետրիկ Դեմպսի, Գլենն Մորշաուեր, Ալան Թյուդիք, Ֆրենսիս ՄաքԴորմանդ, Ջուլի Ուայթ, Քևին Դան, Կեն Ջոնգ, Էդվին(Բազ) Օլդրին, Charlie Adler?, Ֆրանչեսկո Քուին, Ֆրենկ Ուելկեր, Հյուգո Ուիվինգ, Inna Korobkina?, Ջեյմս Ռեմար, Ջես Հեմել, Keith Szarabajka?, Leonard Nimoy?, Փիթեր Կալլեն, Թոմաս Քեննի, Իլյա Բասկին, Robert Foxworth? և Ջորջ Կոու
ՕպերատորԱմիր Մոքրի
ԵրաժշտությունՍթիվ Յաբլոնսկի
ՄոնտաժՌոջեր Բարթոն
Պատմվածքի վայրՖլորիդա, Հոնկոնգ, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ուկրաինա և Չիկագո
Նկարահանման վայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես, Ֆլորիդա, Չիկագո, Հոնկոնգ և Ռուսաստան
ԿինոընկերությունHasbro, Paramount Pictures և di Bonaventura Pictures
Տևողություն154 րոպե
Շահույթ1 123 794 079 ԱՄՆ դոլար[3]
ՆախորդՏրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը
ՀաջորդՏրանսֆորմերներ: Բնաջնջման Դարաշրջանը
Պաշտոնական կայքէջ
Transformers: Dark of the Moon Վիքիպահեստում

Միջազգային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թ․ հունիսի 23-ին՝ Մոսկվայում։ Մոսկվայի 33-րդ միջազգային կինոփառատոնին այն հանդիսացավ որպես բացման ֆիլմ։ Ֆիլմի սաունդթրեքը ամերիկյան Linkin Park ռոք խմբի «Iridescent» երգն է, իսկ ընթացքում հնչող օրիգինալ երաժշտության կոմպոզիտորն է Սթիվ Յաբլոնսկին, որը աշխատել է նաև ֆրանշիզի նախորդ մասերի վրա, և արդեն ստորագրած պայմանագիր ունի ապագայում նկարահանվելիք մասերի հետ։

2011 թ․ օգոստոսի 2-ին ֆիլմը դարձավ կինոյի պատմության 5-րդ ֆիլմը, որին հաջողվեց իր հասույթում հատել 1 միլիարդ դոլարի սահմանը։ Այս պահին ֆիլմն այդ ցուցակում 7-րդ տեղն է զբաղեցնում։ Միայն ԱՄՆ-ում Մայքլ Բեյի նկարի հասույթը կազմել է ավելի քան 347 միլիոն․ դոլարը, իսկ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս այն հավաքել է՝ 724 միլիոն․ դոլար։ Հիմա ֆիլմը հանդիսանում է Paramount Pictures-ի ամենաշահութաբեր ֆիլմը։

ԾանոթագրություններԽմբագրել