Տրանսպորտը Բոսնիա և Հերցեգովինայում

Տրանսպորտը Բոսնիա և Հերցեգովինայում իր մեջ ներառում է ավտոմոբիլային և երկաթուղիներից, գետային նահանգիստներ և օդանավակայաններ։

Բոսնիա և Հերցեգովինայի ավտոճանապարհներ

Ավտոճանապարհներ խմբագրել

Ըստ 2006 թվականի տվյալների՝

  • Ճանապարհների ձգվածություն՝ 21846 կմ
  • Ճանապարհներ ճամփեզրներով՝ 11425 կմ (4686 կմ միջքաղաքային ճանապարհներ)
  • Ճանապարհներ առանց ճամփեզրների՝ 10421 կմ

Միջազգային երթուղիներ խմբագրել

  • E65
  • E73
  • E661
  • E761
  • E762

Պետական ուղիներ խմբագրել

  • Ուղի 1
    • Ուղի 1-8
  • Ուղի 5
  • Ուղի 6
    • Ուղի 6-1
  • Ուղի 14
    • Ուղի 14-1
    • Ուղի 14-2
  • Ուղի 15
  • Ուղի 16
    • Ուղի 16-2
  • Ուղի 17
  • Ուղի 18
  • Ուղի 19
    • Ուղի 19-2
    • Ուղի 19-4
  • Ուղի 20

Ավտոբուսային փոխադրումներ խմբագրել

Բոսնիա և Հերցեգովինայի գործում է ավտոբուսային փոխադրումների և երթուղային ավտոբուսների ցանցը՝ Սարաևոյի ամենախոշոր ավտոպարկը ունի իր սեփական կայքը[1]։ Բոսնիա և Հերցեգովինայում միջազգային փոխադրումների կազմակերպմամբ զբաղվում է Eurolines ընկերությունը[2], որը ուղևորություններ է կատարում Խորվաթիա, Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Չեռնոգորիա, Բելգիա, Դանիա, Շվեյցարիա և Սերբիա։ Վատ որակով ճանապարհների հետ կապված հասանելի է միայն մեկ ավտոբուսը, անգամ դեպի հարևան Սերբիա ուղևորությունը տևում է 8 ժամ[3]։

Երկաթուղիներ խմբագրել

Երկաթուղիների ձգվածությունը երկրում 2006 թվականին կազմել է 1032 կմ (2002 թվականի դրությամբ ճանապարհների 792 կմ էլեկտրիֆիկացված են եղել)։

Հիմնական երթուղիներ՝

  • Տուզլա - Դոբոյ - Բանյա Լուկա - Նովի Գրադ -Բիխաչ - Խորվաթիայի հետ սահման
  • Շամաց (Խորվաթիայի հետ սահման) - Դոբոյ - Սարաևո - Մոստար - Խորվաթիայի հետ սահման

Ջրային տրանսպորտ խմբագրել

Երկրում գլխավոր նավարկելի գետը Սավան է, սակայն նավարկելիությունը հնարավոր է միայն գետի որոշ մասերում։ Բոսնիա և Հերցեգովինայի խոշորագույն գետային նավահանգիստներն են Գրադիշկան, Բրոդը, Շամացը, Բրչկոն և Օրաշյեն։ Բոսնիայում առևտրային նավեր չկան։

Ավիահաղորդագրություն խմբագրել

 
Բանյա Լուկայի օդանավակայան

2008 թվականի տվյալների համաձայն՝ երկրում հաշվվում է 25 օդանավակայան։

Բոսնիա և Հերցեգովինայի խոշորագույն օդանավակայններն են Բանյա Լուկան, Մոստարը և Սարաևոն։ Նաև երկրում կա հինգ ուղղաթիռային հարթակ ուղղաթիռների նստեցման համար։

Խողովակաշարային տրանսպորտ խմբագրել

1992 թվականին գազամուղի ձգվածությունը կազմել է 90 կմ, իսկ նավթամուղի ձգվածությունը՝ 174 կմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sarajevo Main Bus Station». autobusni-kolodvor.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «Eurolines Bosnia & Herzegovina». Eurolines.ba. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Travel Balkans». Tripsget.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել