Տրանսպոզիցիա (լատին․՝ transpositio – տեղափոխություն), երաժշտական ստեղծագործության կամ դրա որևէ հատվածի փոխադրությունը մի տոնայնությունից մեկ այլ տոնայնության։ Տրանսպոզիցիա կատարվում է ստեղծագործությունը մեկ ուրիշ՝ ավելի բարձր կամ ցածր ձայնով կամ այլ ձայնածավալի նվագարանով կատարելուն հարմարեցնելու, ինչպես և նոտաների ընթերցումը հեշտացնելու (Տրանսպոզիցիա՝ դեպի բանալիում պակաս նշաններ ունեցող տոնայնություն) նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 82