Տրայանոսի տաղավար (Եգիպտոս)

(Վերահղված է Տրայանոսի տաղավարից)

Տրայանոսի տաղավար (Եգիպտոս), առանց առաստաղի, բաց երկնքի տակ գտնվող հինավուրց տաճար, որը գտնվում է Ագիլիկա կղզում՝ Եգիպտոսի հարավային Հին Ասուանի ջրամբարի մոտ (Old Aswan Dam): Հին Եգիպտոսի ամենամեծ հուշարձաններից մեկը այսօր էլ կանգուն է։ Այն պայմանականորեն վերագրվում է հռոմեացի Տրայանոս կայսրին[1], ով էլ տվել է տաճարի ներկայիս զարդարանքները, չնայած նրան, որ որոշ փորձագետներ կարծում են, որ տաճարն ավելի հին կարող է լինել․ հնարավոր է, այն հիմնադրվել է Օգոստոս Օկտավիանոս կայսեր գահակալության ժամանակ[2][3]։ Կառույցը նախապես կառուցվել է Ֆիլի կղզու վրա, Ասուանի ջրամբարի ստորին հատվածի մոտ։ Այնուամենայնիվ, ավելի ուշ՝ 1960-ական թվականներին, ՅՈՒՆԵՍԿՕ-յի նախաձեռնությամբ այն տեղափոխվել է Ագիլիկա՝ Նիլի ջրերի բարձրացումից պահպանելու համար, որն էլ պայմանավորված էր Ասուանի ջրամբարի շինարարությամբ։

Տրայանոսի տաղավար
Trajan's Kiosk
տաճարի ավերակներ
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ՏեղագրությունԱգիլիկա կղզի
ՏարածաշրջանԱֆրիկա
Ներկա վիճակՅՈՒՆԵՍԿՕյի պահպանության տակ գտնվող հուշարձան
Մասն էNubian Monuments from Abu Simbel to Philae?
ՀիմնադիրՏրայանոս կայսր
15 մետր
Երկարություն20 մետր
Լայնություն15 մետր
Գմբեթ0
Քարտեզ
Քարտեզ
 Kiosk of Trajan in Philae Վիքիպահեստում

15x20 չափերով այս տաղավարն ունի 15․85 մետր բարձրություն՝ նպատակաուղղված «պաշտպանվելու Ֆիլի(Philae) կղզու Իսիդայի արևելյան ջրաբերուկներից»[3]։ Տաղավարի չորս կողմերի հինգ սյուներից յուրաքանչյուրը կրում է «տարբեր, հարուստ բարդ կառուցվածքային խոյակներ, որոնք հասնում են մինչև 2․10 մետր բարձրության» և որոնք, ի սկզբանե, «նախատեսված էին ձևավորել Բեսի քանդակների նմանությամբ՝ նման Ֆիլիում Արմանտում և Դենդերում գտնված տաճարների», չնայած, որ այս ձևավորումը երբեք էլ չի ավարտվել[3]։

Ջոն Բեսլի Գրինի կողմից արված ամենահին լուսանկարը։
Ֆիլի կղզու հնագույն տաճարը՝ նկարված Ֆրանսիս Ֆրայթի կողմից։1857 թվականից Շոտլանդիայի ազգային պատկերասրահի հավաքածւի մաս է կազմում։

Կառույցն այսօր առանց առաստաղի է[4], բայց նրա ներսի խոռոչների արխիտրավներից ենթադրվում է, որ տաղավարի առաստաղը, որը պատրաստված է եղել փայտանյութից, իրապես նախագծվել է հին ժամանակներում[3]։ 12․50 մետր երկարությամբ երեք՝ «հավանաբար եռանկյունաձև կապերը, որոնք իրենց մեջ՝ քարե ճարտարապետության ետնամասում ներառում են խութ, ունեցել են թեթև կամարաձև տանիք»[3]։ Այս կառույցը ներկայացնում է քարի և փայտի համադրության անսովոր օրինակ՝ Եգիպտոսի քարե տաճարների նույն կառուցվածքով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rutherford, Ian (1998). «Island of the Extremity: Space, Language, and Power in the Pilgrimage Traditions of Philae». In Frankfurter, David (ed.). Pilgrimage and Holy Space in Late Antique Egypt. Boston: Brill. էջ 233.
  2. Redford, Donald, ed. (2001). «Philae». The Oxford Encyclopedia of Ancient Egypt. Vol. 3. Oxford: Oxford University Press. էջ 43. ISBN 0-19-513823-6.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Arnold, Dieter (1999). Temples of the Last Pharaohs. Oxford: Oxford University Press. էջեր 235-236. ISBN 0-19-512633-5.
  4. Jas Elsner, Jaś (1998). Imperial Rome and Christian Triumph: The Art of the Roman Empire. Oxford: Oxford University Press. էջ 134.