Տրամաբանական ֆունկցիա, տրամաբանական արժեքներ ընդունող ֆունկցիա։ Սովորաբար դիտարկվում են «ճշտություն» (D կամ 1) և «սխալություն»(Ս կամ 0) արժեքներ ընդունող տրամաբանական ֆունկցիաներ (բազմարժեք տրամաբանությունում տրամաբանական ֆունկցիաները ընդունում են նաև այլ արժեքներ, օրինակ, «անորոշություն»)։

Բուլյան ֆունկցիա խմբագրել

Եթե տրամաբանական ֆունկցիան ընդունում է D և Ս արժեքներ և կախված է փոփոխականներից, որոնք նույնպես ընդունում են D և Ս արժեքներ, ապա այն կոչվում է բուլյան ֆունկցիա (Ջորջ Բուլի անունով)։ Ասույթային տրամաբանական գործողությունները երկարժեք տրամաբանությունում մեկնաբանվում են որպես բուլյան տրամաբանական ֆունկցիաներ (օրինակ, А & В կոնյունկցիան կարելի է մեկնաբանել որպես բուլյան ֆունկցիա, որը ընդունում է 1 արժեքը, երբ A=l, B=l, և 0 արժեքը՝ մնացած դեպքերում)։ Կամայական տիպի առարկաների (ասենք, թվերի) համար սահմանված տրամաբանական ֆունկցիաները մեկնաբանվում են որպես այդ տիպի առարկաներին վերաբերող պրեդիկատներ։

Տես նաև խմբագրել

Բուլյան հանրահաշիվ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Տրամաբանական ֆունկցիա» հոդվածից (հ․ 12, էջ 75 )։