Տրամաբանական գլուխկոտրուկ

Տրամաբանական գլուխկոտրուկ, գլուխկոտրուկ է, որը ծագում է մաթեմատիկայի դեդուկցիա բաժնից։

Պատմություն խմբագրել

Տրամաբանական գլուխկոտրուկն առաջին անգամ ներկայացվել է Չարլզ Լութվիջ Դոթսոնի կողմից, որը հայտնի է Լուիս Քերոլ կեղծանունով։ Նա «Ալիսը Հրաշքների աշխարհում» և «Տրամաբանության խաղ» գրքերի հեղինակն է[1]։ Նա շարունակում է կառուցել շատ ավելի բարդ գլուխկոտրուկներ, կազմված մինչև 8 մասից։

20-րդ դարի երկրորդ կեսին մաթեմատիկոս Ռայմոնդ Սմալիանը, շարունակել և ընդլայնել է տրամաբանական գլուխկոտրուկների ճյուղը իր այնպիսի գրքերով, ինչպիսիք են «Լեդին թե՞ վագրը», «Ծաղրել ծաղրասարյակին» և «Ալիսը գլուխկոտրուկների աշխարհում»։ Նա հայտնի դարձրեց «Ասպետները և խաբեբաները» գլուխկոտրուկը, որոնցում ասպետները միշտ ասում են ճշմարտությունը, իսկ խաբեբաները միշտ ստում են։ Կան նաև գլուխկոտրուկներ, որոնք ամբողջովին գրավոր են։ Որոշ հայտնի տեսակներ ներառում են Սուդոկու և օգտագործում են դեդուկցիա, որպեսզի ճշգրտորեն տեղադրեն թվերը աղյուսակում։ Դրանցից է նոնոգրամը, որը հայտնի է «նկարիր թվերով» անվամբ։ Այն օգտագործում է դեդուկցիա, որպեսզի ճշգրտորեն լցնի աղյուսակը սև և սպիտակ վանդակներով և ստանա պատկեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carroll, 1886, էջ 53 #24

Գրականություն խմբագրել

  • Carroll, Lewis (1886). The game of LOGIC. London, New York: Macmillan and Co.