Տրադեսկանցիա

բույսերի ցեղ
Տրադեսկանցիա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Commelinales
Ընտանիք Կոմելինազգիներ (Commelinaceae)
Ենթաընտանիք Commelinoideae
Տրիբա Tradescantieae
Ենթատրիբա Tradescantiinae
Ցեղ Տրադեսկանցիա (Tradescantia)
L., 1753

Տրադեսկանցիա, բամբասանք (լատին․՝ Tradescantia), պատկանում է կոմելինազգիների (Commelynaceae) ընտանիքին։ Մշտադալար գետնատարած խոտաբույս է։ Իր հայրենիքում՝ Ամերիկայում աճում է ճահճուտներում։ Տրադեսկանցիա է անվանվել ի պատիվ հայտնի բուսաբան Ջոն Տրադեսկանտի։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Բնակարաններում մշակվող ամենաաչքի ընկնող ամպելային բույսերից է։ Հատկապես շատ է տարածված կանաչատերև տրադեսկանցիան (T.quianensis Hort.), իր սպիտակ ու դեղին խայտաբղետ դեկորատիվ ձևերով։ Զեբրանման տրադեսկանցիայի (T.zebrina Hort.) շերտերը գորշագույն են։ Այս տեսակի դեկորատիվ ձևերից է T. multicolor-ը, որի տերևները դարչնագույն են, վարդագույն և արծաթագույն շերտերով։ Կաթնագույն տրադեսկանցիայի (T.lackenensis Hort.) տերևները համարյա բոլորովին սպիտակ են, վարդագույն երանգով։

Օգտագործում խմբագրել

Տրադեսկանցիայի բոլոր տեսակներն էլ կիսաստվեր պայմաններում կարելի է օգտագործել սկահակներում, ծաղկային ձևավորումներում և այլն։

Մշակում խմբագրել

Բազմացվում է կտրոններով, որոնք հեշտությամբ արմատակալում են թեթև հողում։ Արմատակալած ցողունները կարելւ է անջատել մայր բույսից, կտրատել, բաժանել համապատասխան մասերի և տնկել թաղարներում որպես ինքնուրույն բույսեր։ Կարելի է նաև ճյուղերը կտրատել և 8-10-ական հատ տնկել ավազախառն, խոնավ հողում, որտեղ դրանք արմատակալում են։ Նման եղանակով տրադեսկանցիան կարելի է բազմացնելամբողջ տարվա ընթացքում, եթե ջերմային պայմանները բավարար են։ Լավ է աճում 2 մաս ճմահողից, 1 մաս փտած գոմաղբից և 1 մաս ավազից կազմված հողախառնուրդում։ Քնի որ ծագումով ճահճային բույս է, ուստի ամռան ընթացքում պետք է առատորեն ջրել։ Թաղարները խորհուրդ է տրվում տեղավորել կիսաստվերում, որպեսզի բույսերը չկորցնեն տերևների դեկորատիվ երանգը։

Տեսակներ խմբագրել

 
 
 
 
 
 

Գրականություն խմբագրել

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան