Տպագրված Վիքիպեդիա (անգլ.՝ Print Wikipedia), Անգլերեն Վիքիպեդիայի թղթե տպագրությունը։ Մայքլ Մանդիբերգի արթ-նախագիծն է, որը ներկայացվել է Նյու Յորքի Դեննի պատկերասրահում 2015 թվականի ամռանը[1]։

Մայքլ Մանդիբերգը և Ջոնաթան Քիրիթարանը Տպագրված Վիքիպեդիայի հատորներով

2015 թվականի ապրիլի 7-ին Մանդիբերգը էջատեց Վիքիպեդիայի 7473 էլեկտրոնային հատոր, որոնցից յուրաքանչյուրը 700 էջ է պարունակում[2]։ Նույն թվականի հուլիսի 12-ին նախագիծն ավարտին հասցվեց․ Վիքիպեդիայի 7600 հատոր վերբեռնվեց Lulu.com կայք, որտեղից դրանք կարող են ազատ տպվել համացանցի ցանկացած օգտատիրոջ կողմից[3]։

Նախագծի գաղափարը ծագել էր Մանդիբերգի մոտ դեռևս 2009 թվականին, սակայն նա տեխնիկական խնդիրների առջև կանգնեց։ Այնուհետև նա աշխատանքի վերցրեց Ջոնաթան Քիրիթարանին որպես իրեն օգնական։ Տվյալ նախագիծն իրագործելու համար նրանցից 3 տարի պահանջվեց․ տպագրված տարբերակի վերբեռնման գործընթացը Lulu.com տևեց 24 օր 3 ժամ և 18 րոպե։ Ըստ Մայքլի՝ տպագրված Անգլերեն Վիքիպեդիան կարելի է վաճառել 500000 ԱՄՆ դոլարով[4]։

Մայքլի դրդապատճառը «Որքա՞ն մեծ է սա» հարցին պատասխանելն էր։ Առցանց տվյալների շտեմարանների դեպքում, ինչպիսիք են Ֆեյսբուքը կամ ՆԱՍԱ-ն, շտեմարանի մեծությունը հնարավոր չէ ընկալել՝ ի տարբերություն տպագրված հատորների դեպքում[5]։ Վիքիմեդիա Հիմնադրամի ներկայիս (2016) գործադիր տնօրեն Քեթրին Մայերն այն անվանել է «գիտելիքի ժեստ»։ Վիքիմեդիա Հիմնադրամն աջակցել է նախագծին, իսկ Lulu.com-ն օգնել է ֆինանսավորման հարցում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Natalie Hegert, “Standing Out in the Crowd: 10 Summer Solo Shows Around the World in 2015", MutualArt.com, 24 June 2015 (անգլ.)
  2. Шусслер, Дженнифер (2015 թ․ հունիսի 16). «Moving Wikipedia From Computer to Many, Many Bookshelves». The New York Times. 0362-4331. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  3. Уилл Гринберг. Ever wondered what a $500,000 version of Wikipedia would look like? (անգլ.) на сайте washingtonpost.com, 18 июня 2015
  4. Распечатанная википедия за $500000
  5. "Why Print Copies of Wikipedia?" Interview with Michael Mandiberg by Dan Damon, BBC World Update, 19 June 2015
  6. Jennifer Schuessler, “Moving Wikipedia From Computer to Many, Many Bookshelves” New York Times, 16 June 2015

Արտաքին հղումներ խմբագրել