Տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ

Տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ (ՏԷՆ) (անգլ.՝ Toxic epidermal necrolysis) (TEN)), մաշկի ծանր պատասխանի տեսակ[1]։ Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշի հետ (ՍՋՀ) կազմում է հիվանդությունների միջակայք, որում ՏԷՆ-ն առավել ծանրն է[1]։ Վաղ ախտանիշները ներառում են տենդը և գրիպանման ախտանիշները[1]։ Մի քանի օր հետո մաշկը սկսում է բշտիկավորվել և թեփոտվել ձևավորելով ցավոտ մաշկազուրկ տարածքներ[1]։ Լորձային թաղանթները, ինչպիսիք են բերանը, նույնպես բնորոշ է ներգրավվումը[1]։ Բարդությունները ներառում են ջրազրկում, սեպսիս, թոքաբորբ և բազմաօրգանային անբավարարություն[1]։

Տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ
Տեսականբուժելի/հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններտենդ, մաշկի բշտիկներ, ցավոտ մաշկ, կարմիր աչքեր[1]
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
ՀՄԴ-9695.15
ՀՄԴ-10L51.2
ՀոմանիշներԼայելի համախտանիշ[2]
Ռիսկի գործոններՄԻԱՎ/ՁԻԱՀ, համակարգային կարմիր գայլախտ, ժառանգականություն[1]
Ախտորոշում> 30% մաշկի ընդգրկում, մաշկի բիոպսիա[3]
Տարբերակիչ ախտորոշումջրծաղիկ, ստաֆիլակոկային էպիդերմոլիզ, Մաշկի ստաֆիլակոկային այրվածքի համախտանիշ, աուտոիմուն բուլյոզ հիվանդություն[3]
Բուժումհոսպիտալացում, պատճառի դադարեցում, դեղային ցավազրկում[3]
Բարդություններդեհիդրատացիա, սեպսիս, թոքաբորբ, բազմաօրգանային անբավարարություն[1]
Հաճախությունտարեկան 1–2 միլիոն մարդ (ՍՋՀ-ի հետ միասին)[1]
 Toxic epidermal necrolysis Վիքիպահեստում

Ամենահաճախ հանդիպող պատճառը որոշ դեղամիջոցներ են, ինչպիսիք են լամոտրիջին, կարբամազեպին, ալլոպուրինոլ, սուլֆոնիլամիդային հակաբիոտիկներ և նեվիրապին[1]։ Այլ պատճառներ կարող են ներառել վարակները, ինչպիսիք են Mycoplasma pneumoniae-ն և ցիտոմեգալովիրուսը կամ պատճառը կարող է անհայտ մնալ[3][4]։ Ռիսկի գործոնները ներառում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և համակարգային կարմիր գայլախտը[1]։ Ախտորոշումը հիմնված է մաշկի ավելի քան 30%-ի ներգրավմամբ[3]։ ՏԷՆ-ը ՍՋՀ-ի, ՍՋՀ/ՏԷՆ-ի և DRESS համախտանիշի (Drug Reaction with Eosinophilia and Systemic Symptoms - դեղային պատասխանները էոզինոֆիլիայով և համակարգային ախտանիշներ) հետ միասին կազմում է մաշկային ծանր կողմնակի պատասխանների (SCARs- severe cutaneous adverse reactions) տեսակ[5]։ Հայտնի է որպես ՍՋՀ, երբ մաշկի ավելի քիչ քան 10%-ն է ներգրավված և միջին աստիճան է 10-30%-ի ներգրավման դեպքում[3]։ Բազմաձև էրիթեման (ԲԷ) սովորաբար համարվում է առանձին վիճակ[6]։

Բուժումը սովորաբար տեղի է ունենում հիվանդանոցում, ինչպիսիք են այրվածքային բաժանմունքը կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքը[3][7]։ Ջանքերը կարող են ներառել պատճառի դադարեցում, դեղային ցավազրկում, հակահիստամիններ[3][4]։ Հակաբիոտիկներ, ներերակային իմունոգլոբուլիններ կամ կորտիկոստերոիդներ նույնպես կարող են օգտագործվել[3][4]։ Բուժումը սովորաբար չի փոխում հիվանդության ընթացքը[3]։ ՍՋՀ-ի հետ ախտահարում է տարեկան 1-2 մարդ՝ մեկ միլիոնից[1]։ Կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ[3]։ Բնորոշ է սկիզբը 40 տարեկանից հետո[3]։ Մաշկը սովորաբար վերականգնվում է 2-3 շաբաթվա ընթացքում, այնուամենայնիվ լրիվ վերականգնումը կարող է տևել ամիսներ, իսկ շատերի մոտ մնում է քրոնիկ խնդիրներ[3][4]։

Նշաններ և Ախտանիշներ խմբագրել

Նախանշաններ խմբագրել

Ի վերջո ՏԷՆ-ը բերում է մաշկի տարածուն ախտահարման` կարմրությամբ, նեկրոզով և մաշկի վերին շերտի (էպիդերմիսի) ու լորձաթաղանթի շերտազատման։ Մինչև այս սաստիկ դրսևորումների ի հայտ գալը մարդիկ հաճախ ունենում են գրիպանման նախանշաններ` հազ, քթից արտադրություն, ջերմություն, ախորժակի անկում և հոգնածություն։ Նախքան ախտանիշների սկիզբը դեղի օգտագործման ժամանակաշրջանը կազմում է միջինում 14 օր (տատանվելով 1-4 շաբաթ), կարող է առաջանալ նաև 48 ժամվա ընթացքում կրկնակի օգտագործման դեպքում[8]։

Մաշկային դրսևորումներ խմբագրել

Առաջնային մաշկային դրսևորումերը ներառում են կարմիր-մանուշակագույն, մուգ, տափակ բծեր հայտնի որպես մակուլաներ, որոնք սկսում են իրանից, և այդտեղից տարածվում։ Այս մաշկային ախտահարումները հետո ձևափոխվում են մեծ բշտերի։ Ախտահարված մաշկը այնուհետև կարող է դառնալ նեկրոտիկ կամ սահելով մարմնից շերտազատվում է մեծ բծերով[7]։

Լորձաթաղանթային դրսևորումներ խմբագրել

Համարյա բոլոր մարդկանց մոտ ՏԷՆ-ով որպես կանոն ախտահարվում է բերանը, աչքը և սեռական օրգանները։ Ցավոտ վերքերը և էրոզիաները կարող են առաջանալ ցանկացած լորձաթաղանթային մակերեսներին[9]։ Բերանը դառնում է բշտիկավորված և էրոզված, ուտելու ընթացքում դժվարություններ առաջացնելով և երբեմն պարտադրում է քթով` նազոգաստրալ զոնդով սնուցում կամ ստամոքսային զոնդով միանգամից ստամոքսի մեջ։ Աչքերը կարող են այտուցվել, կեղևակալել կամ խոցոտվել բերելով պոտենցիալ կուրության։ Աչքերի հետ կապված ամենահաճախ հանդիպող խնդիրը ծանր կոնյուկտվիտն (շաղկապենաբորբ) է[10]։

Պատճառներ խմբագրել

Հրապարակված են ՏԷՆ-ի 80-90 % դեպքեր, որոնց պատճառը դեղային ռեակցիաններն են[6]։

ՏԷՆ-ի հետ կախված ամենահաճախ հանդիպող դեղերն են`

  • հակաբիոտիկներ,
    • սուլֆոնիլամիդներ (սուլֆոմետաքսազոլ, սուլֆոդիազին, սուլֆապիրիդին),
    • β-լակտամներ (ցեֆալոսպորիններ, պենիցիլիններ, կարբապենեմներ),
  • ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր,
  • ալոպուրինոլ,
  • հակամետաբոլիտներ (մետոտրեքսատ),
  • հակառետրովիրուսային դեղեր (նեվիրապին),
  • կորտիկոստերոիդներ,
  • անքսիոլիտիկներ (քլորմեզանոն),
  • հակացնցումային դեղեր (ֆենոբարբիտալ, ֆենիտորին, կարբամազեպին, լամոտրիջին և վալպրոաթթու)[11][12]։

Հրապարակված է, որ ՏԷՆ-ը նաև կարող է առաջանալ Mycoplasma pneumoniae-ի, դանգի վիրուսի պատճառով։ Կոնտրաստ նյութերը, ինչպես նաև ոսկրածուծի կամ օրգանների փոխպատվաստումը նույնպես կապված են ՏԷՆ առաջացնելու հետ[6][11]։

ՄԻԱՎ խմբագրել

ՄԻԱՎ-դրական անհատների մոտ ի տարբերություն ընդհանուր պոպուլյացիայի ՍՋՀ/ՏԷՆ առաջացնելու ռիսկը 1000 անգամ մեծ է։ Այս բարձր ռիսկի պատճառը հայտնի չէ[7]։

Գենետիկա խմբագրել

Կոնկրետ գենետիկական գործոններ կապված են ՏԷՆ-ի բարձր ռիսկի հետ։ Օրինակ` կոնկրետ HLA շճատիպեր, որոնցից են HLA-B*1502[13], HLA-A*3101[14] և HLA-B*5801[15], կապված են ՏԷՆ-ի զարգացման հետ, երբ առկա է սպեցիֆիկ դեղամիջոցների ազդեցություն։

Ախտածագում խմբագրել

Իմուն համակարգի դերը ՏԷՆ-ի հստակ պաթոգենեզում մնում է անհայտ։ Թվում է, թե իմունային բջջի որոշակի տեսակ (ցիտոտոքսիկ CD8+ T բջիջ) պատասխանատու է հիմնականում կերատինոցիտների մահվան և հետագա մաշկի շերտազատման համար։ Կերատինոցիտները էպիդերմիսի ստորին շերտում գտնվող բջիջներ են և մասնագիտացված են պահելու մաշկի շրջակա բջիջները միասին։ ՏԵսականորեն հաստատված է, որ CD8+ իմուն բջիջները դեղերի կամ դրանց մետաբոլիտների ազդեցությամբ դառնում են գերակտիվ։ Այնուհետև CD8+ T բջիջները միջնորդում են կերատինոցիտների մահը` արտազատելով տարբեր մոլեկուլներ, ներառելով պերֆորին, գրանզիմ B և գրանուլիզին։ Այլ գործոնները, ինչպիսիք են ՈՒՆԳ-α-ն և fas լիգանդը նույնպես ներառված են ՏԷՆ-ի պաթոգենեզում[6]։

Ախտորոշում խմբագրել

ՏԷՆ-ի ախտորոշումը հիմնված է, ինչպես կլինիկական այնպես էլ հյուսվածաբանական տվյալների վրա։ Վաղ ՏԷՆ-ը կարող է հիշեցնել դեղի նկատմամբ ոչ սպեցեֆիկ պատասխան, այդ պատճառով կլինիցիստները պետք է ապահովեն ՏԷՆ-ի կասկածի բարձր ցուցանիշ։ Բերանի, աչքի, և/կամ գենիտալ(սեռական) լորձաթաղանթների բորբոքման առկայությունը օգնում է ախտորոշման մեջ, քանի որ այս դրսևորումները առկա են ՏԷՆ-ով մոտավորապես բոլոր հիվանդների մոտ։ Նիկոլսկու ախտանիշը (դերմայի պապիլյար շերտի անջատումը հիմային շերտից նուրբ կողմնային ճնշման հետևանքով) և Ասբո-Հանսենի ախտանիշը ( բուլլայի կողմնային տարածում ճնշման հետևանքով) նույնպես օգնող ախտորոշիչ նշաններ են ՏԷՆ-ով հիվանդների մոտ[7]։

Գոյություն ունի նշանակալի հետաքրքրություն հայտնաբերելու շիճուկային բիոմարկերները ՏԷՆ-ի վաղ ախտորոշման համար` հաշվի առնելով նշանակալի հիվանդացությունը և մահացությունը, ինչպես նաև արագ բուժման դեպքում ապաքինումը։ Շիճուկային գրանուլիզինը և շիճուկային բարձր շարժունակության խմբի B1 սպիտակուցը (HMGB1-serum high-mobility group protein B1) պատկանում են հետազոտված մարկերների թվին, որոնք հուսալի արդյունքներ են ցույց տվել վաղ կատարված հետազոտություններում[7]։

Հյուսվածաբանություն խմբագրել

ՏԷՆ-ի վերջնական ախտորոշումը հաճախ պահանջում է հաստատել բիոպսիայով։ Հյուսվածաբանորեն, վաղ ՏԷՆ-ի դեպքում ցույց է տալիս նեկրոզացված ցրված կերատինոցիտներ։ Ավելի ուշ ՏԷՆ-ի դեպքում ամբողջ հաստությամբ էպիդերմալ նեկրոզ է երևում սուբէպիդերմալ բաժանումով, և պապիլյար դերմայում սակավ բորբոքային ինֆիլտրատ։ Հյուսվածաբանորեն հայտնաբերված էպիդերմալ նեկրոզը զգայուն, բայց ոչ սպեցիֆիկ դրսևորում է ՏԷՆ-ի համար[7]։

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

  • Մաշկի ստաֆիլակոկային այրվածքի համախտանիշ
  • Դեղ-խթանված իմունոգլոբուլին A դերմատիտ
  • Սուր տրանսպլանտատի մերժման հիվանդություն
  • Սուր գեներալիզացված էկզանթեմանման թարախաբշտիկավորում
  • Էրիթրոդերմիա
  • Դեղային պատասխանները էոզինոֆիլիայով և համակարգային ախտանիշներով (DRESS համախտանիշ)
  • Տարածուն կարմրուկանման ցանավորում[16]։

Բուժում խմբագրել

ՏԷՆ-ի առաջնային բուժումը հանդիսանում է պատճառական գործոնների ազդեցության դադարեցումը, սովորաբար մեղադրյալ դեղի դադարեցումը, վաղ ուղղորդումը և բուժումը այրվածքային կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ, աջակցող բուժում և սնուցում[7]։

Ներկայիս գրականությունը չի ընդունում ցանկացած լրացուցիչ համակարգային թերապիայի օգտագործումը։ Ներերակային իմունոգլոբուլինի նկատմամբ սկզբնական հետաքրքրությունը ծագել է հետազոտության արդյունքում, որը ցույց է տվել, որ ներերակային իմունոգլոբուլինը (IVIG-Intravenous immunoglobulin) կարող է ընկճել Fas-FasL խթանված կերատինոցիտների ապոպտոզը in vitro պայմաններում[17]։ Ցավոք հետազոտությունները ՏԷՆ-ի ժամանակ ներերակային իմունոգլոբուլինի օգտագործման վերաբերյալ հակասական արդյունքներ են հայտնաբերել[18]։ Հետազոտություններից մինչև օրս սահմանափակված է կատարել ավելի գեներալիզացված եզրակացություններ վերահսկվող փորձերի պակասի պատճառով և հիվանդության ծանրության, ներերակային իմունոգլոբուլինի դոզավորման և ներմուծման ժամանակի առումով հետազոտության անհամապաստասխանության պատճառով[7]։ Ներերակային իմունոգլոբուլինի փաստացի օգուտը ՏԷՆ-ի ժամանակ գնահատելու համար ավելի մեծ, բարձրորակ հետազոտություններ են անհրաժեշտ։

ՏԷՆ-ի համար բազմաթիվ այլ լրացուցիչ թերապիաներ են փորձարկվել, ներառելով` կորտիկոստերոիդներ, ցիկլոսպորին, ցիկլոֆոսֆամիդ, պլազմաֆերեզ, ֆենտոքսիֆիլին, ացետիլցիստեին, ինֆլիքսիմաբ և գրանուլոցիտար գաղութախթանիչ գործոն (եթե առկա է ՏԷՆ-ի հետ կապված լեյկոպենիա)։ Կան խառը ապացույցներ կորտիկոստերոիդների օգտագործման մասին և եզակի ապացույցներ այլ թերապիաների համար[7]։ 2002թ.-ի մետաանալիզը եզրակացրեց, որ չկան հուսալի ապացույցներ ՏԷՆ-ի բուժման համար[19] : Թալիդոմիդը որևէ օգուտ չի ցուցաբերել և կապված է մեծ թվով մահացության հետ, ի տարբերություն պլացեբոի[19]։

Կանխատեսում խմբագրել

Մահացությունը տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզից կազմում է 25-30%[7]։ Դեղամիջոցների արդյունքնում զարգացած ՍՋՀ-ով կամ ՏԷՆ-ով մարդիկ պատճառ հանդիսացող դեղը հանելուց հետո ունեն ավելի լավ կանխատեսում[12]։ Հիվանդները կորցնելով մաշկի մասեր դառնում են ավելի ընկալունակ սնկային կամ բակտերիալ վարակների հանդեպ և կարող է հանգեցնել սեպսիսի, որը հանդիսանում մահվան առաջատար պատճառ[11]։ Մահը զարգանում է ինչպես վարակների, այնպես էլ շնչառական դիսթրեսի պատճառով, որը հանդիսանում է թոքաբորբի կամ շնչուղիների վնասման հետևանք։ Հյուսվածքի մանրադիտակային անալիզը (հատկապես դերմայի մոնոնուկլեար բորբոքման աստիճանը և բորբոքման աստիճանը ընդհանուր առմամբ) կարող է դեր ունենալ անհատական դեպքերի կանխատեսման մեջ[20]։

Ծանրության սանդղակ խմբագրել

«Տոքսիկ Էպիդերմալ Նեկրոլիզ Հիվանդության Ծանրության Սանդղակը» (SCORTEN-Severity of Illness Score for Toxic Epidermal Necrolysis) գնահատման համակարգ է, որը զարգացել է ՏԷՆ-ի ծանրությունը գնահատելու համար և կանխատեսելու սուր ՏԷՆ-ով հիվանդների մահացությունը[21]։

Մեկ միավոր է տրվում հետևյալ գործոններից յուրաքանչյուրին[22]

  • տարիք >40
  • սրտի կծկման հաճախականություն >120 զարկ/րոպեում
  • քաղցկեղի ախտորոշում իրականացում
  • էպիդերմիսի շերտազատում մեկ օրում մարմնի մակերեսի ավելի քան 10%
  • արյան միզանյութային ազոտ >28 մգ/դլ
  • գլյուկոզ >252 մգ/դլ (14 մմոլ/լ)
  • բիկարբոնատ <20 մմոլ/լ

Սանդղակ խմբագրել

  • 0–1: 3.2% մահացություն
  • 2: 12.2% մահացություն
  • 3: 35.3% մահացություն
  • 4: 58.3% մահացություն
  • ≥5: 90% մահացություն

Նշում` այս գնահատման համակարգը ամենաարժեքավորն է, երբ օգտագործվում է հոսպիտալացման առաջին և երրորդ օրերին, և կարող է թերագնահատել շնչառական ախտանիշներով հիվանդների մահացությունը[22]։

Երկարաժամկետ բարդություններ խմբագրել

Նրանք, ովքեր գոյատևում են ՏԷՆ-ի սուր փուլից հետո հաճախ տառապում են երկարաժամկետ բարդություններից, որոնք ախտահարում են մաշկը և աչքերը։ Մաշկային դրսևորումները կարող են ներառել սպիավորում, դուրս ցցված մելանոցիտային նեվուս, վուլվովագինալ ստենոզ ր դիսպարեունիա։ ՍՋՀ-ի և ՏԷՆ-ի ժամանակ կարող է ներառվել շնչափողի, բրոնխների կամ ստամոքսաղիքային տրակտի էպիթելը[12]։ Ակնային ախտանիշները ՏԷՆ-ի ժամանակ ամենահաճախ հանդիպող բարդությունն է` ՏԷՆ-ով 20–79% մարդկանց մոտ, նույնիսկ նրանց մոտ ովքեր չեն ունեցել անմիջական ակնային դրսևորումներ։ Կարող է ներառել աչքերի չորություն, լուսավախություն (ֆոտոֆոբիա), սինբլեֆարոն, եղջերաթաղանթի սպիավորում կամ քսերոզ, տրիխիազ, տեսողության սրության իջեցում և կուրություն[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Stevens-Johnson syndrome/toxic epidermal necrolysis». Genetics Home Reference (անգլերեն). July 2015. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  2. Rapini, Ronald P.; Bolognia, Jean L.; Jorizzo, Joseph L. (2007). Dermatology: 2-Volume Set. St. Louis: Mosby. ISBN 1-4160-2999-0.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 «Orphanet: Toxic epidermal necrolysis». Orphanet (անգլերեն). November 2008. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Stevens-Johnson syndrome». GARD. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  5. Adler NR, Aung AK, Ergen EN, Trubiano J, Goh MS, Phillips EJ (2017). «Recent advances in the understanding of severe cutaneous adverse reactions». The British Journal of Dermatology. 177 (5): 1234–1247. doi:10.1111/bjd.15423. PMID 28256714.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Schwartz, RA; McDonough, PH; Lee, BW (August 2013). «Toxic epidermal necrolysis: Part I. Introduction, history, classification, clinical features, systemic manifestations, etiology, and immunopathogenesis». Journal of the American Academy of Dermatology. 69 (2): 173.e1-13, quiz 185–6. doi:10.1016/j.jaad.2013.05.003. PMID 23866878.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Schwartz, RA; McDonough, PH; Lee, BW (August 2013). «Toxic epidermal necrolysis: Part II. Prognosis, sequelae, diagnosis, differential diagnosis, prevention, and treatment». Journal of the American Academy of Dermatology. 69 (2): 187.e1-16, quiz 203–4. doi:10.1016/j.jaad.2013.05.002. PMID 23866879.
  8. Jordan, MH; Lewis, MS; Jeng, JG; Rees, JM (1991). «Treatment of toxic epidermal necrolysis by burn units: another market or another threat?». The Journal of burn care & rehabilitation. 12 (6): 579–81. doi:10.1097/00004630-199111000-00015. PMID 1779014.
  9. Roujeau, JC; Stern, RS (1994 թ․ նոյեմբերի 10). «Severe adverse cutaneous reactions to drugs». The New England Journal of Medicine. 331 (19): 1272–85. doi:10.1056/nejm199411103311906. PMID 7794310.
  10. Morales, ME; Purdue, GF; Verity, SM; Arnoldo, BD; Blomquist, PH (October 2010). «Ophthalmic Manifestations of Stevens-Johnson Syndrome and Toxic Epidermal Necrolysis and Relation to SCORTEN». American journal of ophthalmology. 150 (4): 505–510.e1. doi:10.1016/j.ajo.2010.04.026. PMID 20619392.
  11. 11,0 11,1 11,2 Garra, GP (2007). "Toxic Epidermal Necrolysis Արխիվացված 2007-12-27 Wayback Machine". Emedicine.com. Retrieved on December 13, 2007.
  12. 12,0 12,1 12,2 Maverakis, Emanual; Wang, Elizabeth A.; Shinkai, Kanade; Mahasirimongkol, Surakameth; Margolis, David J.; Avigan, Mark; Chung, Wen-Hung; Goldman, Jennifer; Grenade, Lois La (2017 թ․ հունիսի 1). «Stevens-Johnson Syndrome and Toxic Epidermal Necrolysis Standard Reporting and Evaluation Guidelines: Results of a National Institutes of Health Working Group». JAMA Dermatology. 153 (6): 587–592. doi:10.1001/jamadermatol.2017.0160. ISSN 2168-6068.
  13. Hung, SI; Chung, WH; Jee, SH; Chen, WC; Chang, YT; Lee, WR; Hu, SL; Wu, MT; Chen, GS; Wong, TW; Hsiao, PF; Chen, WH; Shih, HY; Fang, WH; Wei, CY; Lou, YH; Huang, YL; Lin, JJ; Chen, YT (April 2006). «Genetic susceptibility to carbamazepine-induced cutaneous adverse drug reactions». Pharmacogenetics and genomics. 16 (4): 297–306. doi:10.1097/01.fpc.0000199500.46842.4a. PMID 16538176.
  14. McCormack, M; Alfirevic, A; Bourgeois, S; Farrell, JJ; Kasperavičiūtė, D; Carrington, M; Sills, GJ; Marson, T; Jia, X; de Bakker, PI; Chinthapalli, K; Molokhia, M; Johnson, MR; O'Connor, GD; Chaila, E; Alhusaini, S; Shianna, KV; Radtke, RA; Heinzen, EL; Walley, N; Pandolfo, M; Pichler, W; Park, BK; Depondt, C; Sisodiya, SM; Goldstein, DB; Deloukas, P; Delanty, N; Cavalleri, GL; Pirmohamed, M (2011 թ․ մարտի 24). «HLA-A*3101 and carbamazepine-induced hypersensitivity reactions in Europeans». The New England Journal of Medicine. 364 (12): 1134–43. doi:10.1056/nejmoa1013297. PMC 3113609. PMID 21428769.
  15. Tohkin, M; Kaniwa, N; Saito, Y; Sugiyama, E; Kurose, K; Nishikawa, J; Hasegawa, R; Aihara, M; Matsunaga, K; Abe, M; Furuya, H; Takahashi, Y; Ikeda, H; Muramatsu, M; Ueta, M; Sotozono, C; Kinoshita, S; Ikezawa, Z; Japan Pharmacogenomics Data Science, Consortium (February 2013). «A whole-genome association study of major determinants for allopurinol-related Stevens-Johnson syndrome and toxic epidermal necrolysis in Japanese patients». The pharmacogenomics journal. 13 (1): 60–9. doi:10.1038/tpj.2011.41. PMID 21912425.
  16. Schwartz, RA; McDonough, PH; Lee, BW (Aug 2013). «Toxic epidermal necrolysis: Part II. Prognosis, sequelae, diagnosis, differential diagnosis, prevention, and treatment». Journal of the American Academy of Dermatology. 69 (2): 187.e1-16, quiz 203–4. doi:10.1016/j.jaad.2013.05.002. PMID 23866879.
  17. Zajicek, R; Pintar, D; Broz, L; Suca, H; Königova, R (May 2012). «Toxic epidermal necrolysis and Stevens-Johnson syndrome at the Prague Burn Centre 1998-2008». Journal of the European Academy of Dermatology and Venereology : JEADV. 26 (5): 639–43. doi:10.1111/j.1468-3083.2011.04143.x. PMID 21668825.
  18. Rajaratnam R, Mann C, Balasubramaniam P, և այլք: (December 2010). «Toxic epidermal necrolysis: retrospective analysis of 21 consecutive cases managed at a tertiary centre». Clin. Exp. Dermatol. 35 (8): 853–62. doi:10.1111/j.1365-2230.2010.03826.x. PMID 20456393.
  19. 19,0 19,1 Majumdar, Samit; Mockenhaupt, Maja; Roujeau, Jean-Claude; Townshend, Askari P (2002 թ․ հոկտեմբերի 21). «Interventions for toxic epidermal necrolysis». Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն). doi:10.1002/14651858.CD001435. ISSN 1465-1858.
  20. Quinn AM; Brown, K; Bonish, BK; Curry, J; Gordon, KB; Sinacore, J; Gamelli, R; Nickoloff, BJ; և այլք: (2005). «Uncovering histological criteria with prognostic significance in toxic epidermal necrolysis». Arch Dermatol. 141 (6): 683–7. doi:10.1001/archderm.141.6.683. PMID 15967913.
  21. Schwartz, RA; McDonough, PH; Lee, BW (August 2013). «Toxic epidermal necrolysis: Part II. Prognosis, sequelae, diagnosis, differential diagnosis, prevention, and treatment». Journal of the American Academy of Dermatology. 69 (2): 187.e1-16, quiz 203–4. doi:10.1016/j.jaad.2013.05.002. PMID 23866879.
  22. 22,0 22,1 22,2 DeMers, G; Meurer, WJ; Shih, R; Rosenbaum, S; Vilke, GM (December 2012). «Tissue plasminogen activator and stroke: review of the literature for the clinician». The Journal of emergency medicine. 43 (6): 1149–54. doi:10.1016/j.jemermed.2012.05.005. PMID 22818644.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ» հոդվածին։