Տու-154 օդանավի ավիավթար Սոչիի մոտ
Տու-154 օդանավի ավիավթար Սոչիի մոտ, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 ինքնաթիռի վթարն է 2016 թվականի դեկտեմբերի 25-ին[1]։ Ինքնաթիռը կատարում էր Չկալովսկ (ՌԴ) - Հմեյմիմ (Լաթակիայի օդանավակայան, Սիրիա) չվերթը։ Սոչիում վառելանյութ վերալիցքավորելուց հետո օդ է բարձրացել և երկու րոպե անց ընկել Սև ծովում[2]։ Ըստ զոհերի քանակի 2016 թվականի խոշորագույն ավիավթարն է։
Տու-154 օդանավի ավիավթար Սոչիի մոտ | |
---|---|
![]() Tu-154B-2 (RA-85572) օդանավը Չկալովսկի օդանավակայանում | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | դեկտեմբերի 25, 2016 |
Բնութագրում | անկում ծովում |
Պատճառ | տեխնիկական պատճառներ |
Վայր | Սև ծով, , ![]() |
Թռիչքի վայր | Chkalovsky Airport? |
Վերջնական կետ | «Հմեյմիմ» ավիաբազա և Bassel Al-Assad International Airport? |
Զոհվածներ | 92 |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 20161225-0 |
Օդանավ | |
Մոդել | Տու-154 |
Ավիաընկերություն | ՌԴ Պաշտպանության նախարարության |
Կողային համար | RA-85572 |
Անձնակազմ | 8 |
Կենդանի մնացած | 0 |
![]() |
ԻնքնաթիռըԽմբագրել
Վթարվածը Տու-154Б-2 ինքնաթիռ էր, գործարանային համարը՝ № 83A572, գրանցման համարը՝ RA-85572։
Ինքնաթիռը կառուցվել էր 1963 թվականի մարտի 29-ին ԽՍՀՄ Ավիացիոն արդյունաբերության Գլխավոր վարչության Կույբիշևի ավիացիոն համար 6 գործարանում։ Գործարկվել է 1983 թվականի մայիսի 12-ին, գլխավոր շահագործողը Օդային զինված ուժերն են՝ պաշտպանության նախարարության 223-րդ թռիչքային ջոկատ[3]։ Պաշտպանության նախարարության, Ավիավթարի պահին ընդհանուր թռիչքը կազմել է 6689 ժամ։ Օդանավը հիմնականում թռել է միջին տարածություններ, միջին՝ 1,6 ժամ տևողությամբ։ Վերջին վերանորոգումը կատարվել է 2014 թվականի դեկտեմբերի 29-ին։ 2018 թվականին պլանավորված է եղել վերանորոգում և օգտագործման ժամկետի երկարացում[4]։
Թռիչքից առաջ անցել է պլանային ստուգում, լիովին սարքին վիճակում է եղել։
Ուղևորներ ու անձնակազմԽմբագրել
Օդանավում 84 հոգի ուղևոր են եղել՝, որոնցից 64-ը Ալեքսանդրովի անսամբլի արտիստներն էին, ութ զինվորական, որոնց թվում նաև նվագախմբի ղեկավար Վալերի Խալիլովը[5], երեք տարբեր հեռուստատեսություններից 9 լրագրող[6][7] («Առաջին ալիք»[8], «Զվեզդա»[9] և ՆՏՎ[10])[6][7][11], որոնք գնում էին ռուսական զինվորների Նոր տարին շնորհավորելու[1][6], երկու դաշնային պետական ծառայող, որոնցից մեկը մշակույթի դեպարտամենտի տնօրեն Անտոն Գուբանովը[12], «Արդար օգնություն» հիմնադրամի նախագահ և հիմնադիր Ելիզավետա Գլինկան՝ հայտնի որպես Բժիշկ Լիզա (բժշկական օգնություն էր տանում Լաթակիայի հիվանդանոցին)[13] և անձնակազմի 8 անդամ[14][15]։
Դեպքերի ժամանակագրությունԽմբագրել
ԱվիավթարԽմբագրել
Ինքնաթիռը 2016 թվականի դեկտեմբերի 25-ին թռել էր մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից։ Նպատակակետը Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանն էր Լաթակիայում։ Օդանավը Սոչիի օդանավակայանում վերալիցքավորվելուց հետո օդ է բարձրացել 5:25 (02:25 GMT), ուղղություն վերցրել դեպի Սև ծով, երկու 90 աստիճան աջ թեքվելուց հետո, բարձրություն վերցնելով ուղղվել է դեպի Կասպից ծով[Ն 1]։ 2 րոպե հետո՝ 5:27-ին անհետացել է ռադարներից[16]։ Ընկել է Սև ծովում Անապայի ուղղությամբ ափից 6 կմ հեռավորության վրա[17][18][19]։
Որոնման աշխատանքներԽմբագրել
Անմիջապես որոնողական աշխատանքներ են իրականացնել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Փրկարարական ծառայությունները[14]։ Որոնողական աշխատանքներ կորդինացնում է անձամբ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պաշտպանության ազգային կենտրոնի վարչությունից։ Առաջին օրը որոնման աշխատանքները սկսել են յոթ նավ[14][20] և հինգ Մի-8 ուղղաթիռ[21]։ Երեկոյան որոնողական խումբը մեծացել է՝ 32 նավ և կատեր։ Ներգրավվել են 109 ջրասույզներ, անօդաչու թռչող սարքեր և «Տայգեր» և «Ֆալկոն» հեռակառավարվող ստորջրյա ապարատներ[21][22][23]։ Դեկտեմբերի 26-ին որոնողների քանակը հասցվեց 3500 մարդու, ներգրավված էին 45 նավ՝ որոնցից յոթը Ռուսաստանի սևծովյան ռազմածովային ուժերից, ավելի քան 200 կտոր տեխնիկա, 192 ջրասույզ, 15 ստորջրյա ապարատ, 12 ինքնաթիռ և հինգ ուղղաթիռ[24]։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև Աբխազիայի Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները[25]։ Ծովափից 1,5 կմ հեռավորության և 50-70 մ խորության վրա գտնվել են ուղևորների ուղեբեռի կտորներ, և օդանավի շասսիի հատվածներ[26][27]։ Գտնվել են որոշ զոհերի մարմիններ և մարմնի մասեր, որոնք ուղարկվել են Մոսկվա գենետիկ վերլուծության[28]։
Դեկտեմբերի 26-ին Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Սև ծովի հատակին ափից 1700 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են օդանավի բեկորներ, որոնք ցրված են 500 մ։ ԱԻՆ ծառայությունը նշել է, որ կան բազմաթիվ մանր դետալներ, բայց չկան մեծերը[29]։
ՀետաքննությունԽմբագրել
Սոչիի ռազմական քննչական կոմիտեն սկսել է քննություն և քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 351 հոդվածով (թռիչքների կանոնների խախտում, որին հետևել են ծանր հետևանքներ)[30]։ Նախնական տվյալներով վթարի պատճառը տեխնիկական է կամ օդաչուների սխալը[31], չի բացառվում նաև ահաբեկչությունը[32][33][34][35][36][37][38]։ Գործը փոխանցվել է ՌԴ Քննչական կենտրոնական կոմիտե[39]։ Ավիավթարի հետաքննությամբ զբաղվում է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը՝ պաշտպանության փոխնախարար բանակի գեներալ Պավել Պոպովի գլխավորությամբ[40] և պետական հանձնաժողովը Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ։
Նշվում է ինքնաթիռի բեկորների ցրվածությունը մեծ տարածքով[41]։ Ըստ մասնագետների կարծիքի դա նշան է, որ ինքնաթիռը սկսել է քայքայվել օդում[41][42][43]։ Ինքնաթիռի հանկարծակի քայքայման օգտին է խոսում այն, որ անձնակազմը վթարային ազդանշան չի տվել, ինչի համար օդանավի հրամանատարին հարկավոր էր միայն սեղմել ղեկավարման վահանակին տեղադրված վթարային կոճակը[41][42]։ Կառավարական հանձնաժողովի նախագահը բեկորների ցրվածությունը բացատրել է ծովային ուժեղ հոսանքով[44]։ Ըստ Սոկոլովի ինքնաթիռի բեկորների մի մասը կարող է հայտնվել Աբխազիայի տարածքում[45]։
ԱրձագանքԽմբագրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով դեկտեմբերի 26-ը համազգային սգի օր է հայտարարվել ի հիշատակ ավիավթարի զոհերի[18]։
Դեկտեմբերի 26-ը ազգային սգո օր է հայտարարվել նաև Բելառուսում։ Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրահանգով Բելառուսի նախագահական նստավայրի և այլ պետական կազմակերպությունների դրոշները պետք է խոնարհվեն ի նշան համերաշխության և վշտի[46]։ Սուգ է հայտարարվել նաև Դոնեցկի[47] և Լուգանսկի[48] ինքնահռչակ Ժողովրդական հանրապետություններում։
ՆշումներԽմբագրել
- ↑ Ադլերից դեպի Լատակիա ուղիղ թռչել Սև ծովի և Թուրքիայի վրայով անհնար էր, քանի որ Թուրքիան արգելել էր ռուսական զինուժի օդանավերին թռչել իր տարածքով։ Այդ պատճառով օդանավերը թռչում են՝ շրջանցելով Թուրքիան՝ Կովկասյան լեռնաշղթայի երկայնքով, Կասպից ծովի, Հյուսիսային Իրանի վրայով։ Այդ պատճառով ինքնաթիռը վերելքից հետո անմիջապես թեքվել է դեպի հյուսիս-արևելք։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Военный самолет Ту-154 с артистами ансамбля имени Александрова рухнул в Черное море недалеко от Сочи»։ www.kp.ru/daily։ Վերցված է 25 Դեկտեմբեր 2016
- ↑ «Перед крушением в Ту-154 случилось что-то экстремальное, считает эксперт»։ РИА Новости։ Վերցված է 2016-12-24
- ↑ «Что случилось над Черным морем»։ Վերցված է 2017-01-05
- ↑ «Источник отметил исправность потерпевшего крушение Ту-154»։ interfax.ru։ Վերցված է 2016-12-25
- ↑ «Источник сообщил о нахождении в упавшем Ту-154 дирижёра Валерия Халилова»։ interfax.ru։ Վերցված է 2016-12-25
- ↑ 6,0 6,1 6,2 «Источник: на борту Ту-154 находились 68 музыкантов ансамбля имени Александрова»։ ТАСС։ Վերցված է 2016-12-25
- ↑ 7,0 7,1 «Военный самолет Ту-154 вылетел из Сочи в Сирию и пропал с радаров. На борту находятся около 100 человек - Meduza»։ Meduza (ru-RU)։ Վերցված է 2017-01-05
- ↑ «На борту разбившегося самолёта была съёмочная группа Первого канала.»։ 1tv.ru։ Վերցված է 2016-12-25
- ↑ «Названы имена членов съёмочной группы телеканала «Звезда» на борту Ту-154»։ tvzvezda.ru։ Վերցված է 2016-12-25
- ↑ «Журналисты НТВ находились на борту разбившегося Ту-154»։ ntv.ru։ Վերցված է 2016-12-25
- ↑ «Источник рассказал о журналистах, находившихся на борту пропавшего Ту-154»։ РИА Новости։ Վերցված է 2017-01-05
- ↑ «На борту разбившегося Ту-154 находились Доктор Лиза и Антон Губанков»։ spbdnevnik.ru։ Վերցված է 2016-12-25
- ↑ «Муж Доктора Лизы подтвердил, что та села на борт упавшего Ту-154»։ snob.ru (ru-RU)։ Վերցված է 2017-01-05
- ↑ 14,0 14,1 14,2 «На борту пропавшего самолета Минобороны вылетели музыканты ансамбля Александрова»։ Վերցված է 2017-01-05
- ↑ «Список пассажиров, находившихся на борту Ту-154 Минобороны России»։ Министерство обороны Российской Федерации։ 25 Դեկտեմբեր 2016։ Վերցված է 25 Դեկտեմբեր 2016
- ↑ «Самолет Минобороны пропал с экранов радаров при вылете из Сочи»։ Վերցված է 2017-01-05
- ↑ «Минобороны уточнило время пропажи с радаров разбившегося Ту-154»։ interfax.ru։ Վերցված է 2016-12-25
- ↑ 18,0 18,1 «Крушение самолета Ту-154 Минобороны России. Хроника событий»։ РИА Новости։ Վերցված է 2017-01-05
- ↑ Брифинг официального представителя Минобороны России по ситуации с крушением самолета ТУ-154 в районе Сочи по состоянию на 13:00 - интернет-портал Минобороны России, 25.12.2016 (13:00)
- ↑ «В Черном море семь кораблей ведут поиск пропавшего Ту-154»։ РИА Новости։ Վերցված է 2017-01-05
- ↑ 21,0 21,1 «В район поиска Ту-154 вылетел вертолет Ми-8»։ РИА Новости։ Վերցված է 2017-01-05
- ↑ Брифинг официального представителя Минобороны России по ситуации с крушением самолета ТУ-154 в районе Сочи по состоянию на 17:45
- ↑ Брифинг официального представителя Минобороны России по ситуации с крушением самолета ТУ-154 в районе Сочи по состоянию на 20:30
- ↑ http://function.mil.ru/news_page/country/more.htm?id=12106999@egNews
- ↑ В поисках обломков Ту-154 участвуют около 70 спасателей из Абхазии
- ↑ «В Чёрном море найдены обломки разбившегося самолёта Ту-154»։ interfax.ru։ Վերցված է 2016-12-25
- ↑ «Обломки разбившегося Ту-154 обнаружили в 12-14 км от береговой линии»։ interfax.ru։ Վերցված է 2016-12-25
- ↑ Брифинг официального представителя Минобороны России по ситуации с крушением самолета ТУ-154 в районе Сочи по состоянию на 8:00
- ↑ Министерство обороны России рассказало о радиусе разброса обломков Ту-154 - РБК, 15:53 26.12.16
- ↑ «В связи с крушением Ту-154 возбуждено уголовное дело»։ interfax.ru։ Վերցված է 2016-12-25
- ↑ Источник назвал предварительную причину крушения самолета Минобороны России
- ↑ СМИ: ФСБ отрабатывает версию теракта в катастрофе Ту-154
- ↑ Катастрофа Ту-154: Эксперты говорят о теракте, ФСБ проверяет весь техперсонал
- ↑ Среди причин катастрофы Ту-154 рассматривается теракт
- ↑ «Катастрофа Ту-154 под Сочи. Война в Сирии проглотила ещё около 100 россиян. Версия теракта»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 2016-12-25
- ↑ Версии авиакатастрофы ТУ-154 под Сочи: месть террористов, технический сбой или пилотам не хватило времени исправить ошибку
- ↑ Версия катастрофы Ту-154: в гражданские службы аэропорта Сочи мог внедриться террорист
- ↑ Эксперты расходятся в версиях катастрофы Ту-154 в Сочи: не верят в ошибку пилота и указывают на разлет осколков, характерный для взрыва
- ↑ «В Краснодарском крае по факту крушения военно-транспортного самолёта возбуждено уголовное дело»։ sledcom.ru։ Վերցված է 2016-12-25
- ↑ «В Сочи вылетела комиссия Минобороны в связи с крушением Ту-154»։ interfax.ru։ Վերցված է 2016-12-25
- ↑ 41,0 41,1 41,2 ««Такой разлет осколков бывает только при разрушении самолета в воздухе»»։ Коммерсантъ։ 2016-12-25
- ↑ 42,0 42,1 «Катастрофа военного Ту-154: что нам известно?»
- ↑ Антон Никитин (2016-12-25)։ «Соколов назвал причину большого расстояния между обломками Ту-154»։ Взгляд.ру
- ↑ Соколов объяснил большой разброс обломков разбившегося Ту-154 - Интерфакс, 20:13, 25 декабря 2016
- ↑ Часть обломков Ту-154 может оказаться в Абхазии - РИА Новости, 26.12.16
- ↑ «Лукашенко объявил в Белоруссии траур из-за крушения Ту-154»։ Газета.Ru։ 2016-12-25
- ↑ «В ДНР объявлен траур по погибшим в крушении лайнера Ту-154»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-26-ին։ Վերցված է 2016-12-26
- ↑ «В ЛНР объявлен траур по погибшим при падении самолёта Ту-154»։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-27-ին։ Վերցված է 2016-12-26