Տուտիկ Իշխանի հուշակոթող

Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթող, որը գտնվում է Լոռու մարզի Կողես գյուղում և թվագրվում է 1241 թվականին։

Հուշակոթող-խաչքարեր

Կոթողը նվիրված է Սուրբ Երրորդությանը և Տուտիկ իշխանի հարազատների հիշատակին։ Կոթողը գտնվում է Կողես գյուղի կենտրոնական հատվածում գտնվող գերեզմանատանը։

ԱրձանագրությունԽմբագրել

Կոթողի վրա պահպանվել է հետևյալ արձանագրությունը.

  ԿԱՄԱՎ ԲԱՐԵՐԱՐԻՆ ԱՍՏԾՈՅ, ԵՍ ՏՈՒՏԻԿՍ ԵՒ ՄԱՅՐՆ ԻՄ ԹԱՄԱՐ ԵՒ ԱՄՈՒՍԻՆ ԻՄ ԴՈԻԴԿԱՅ ԿԱՆԳՆԵՑԱՔ ԶԵՐՐՈՐԴՈՒԹՅԻՒՆՆ ՎԱՍՆ ՍԱՍՆԱՅԻՆ Ի ՔԱՄՒԹԱՐԱՅ ԵՒ ՆՈՐԱԴԻՆԻՆ, ՈՐՔ ԱՆՀԵՏ ԿՈՐԵԱՆ Ի ՁԵՌՆ ԱՆԻՐԱՎԱՑ ԵՒ ՍՈՒԳ ՄԵԾ ԵՒ ԱՆՄԽԻԹԱՐ ԹՈՂԻՆ ԶՄԵԶ։ ՈՐՔ ԵՐԿՐՊԱԳԵՔ ՅԻՇԵՑԵՔ Ի ՔՐԻՍՏՈՍ ԵՒ ԾՆՈՂՍ ՄԵՐ ԱՄԷՆ։ ԹՈՒԻՆ ՈՂ։  


ԱղբյուրներԽմբագրել