Տուպինիկինս էկոլոգիական կայան

Տուպինիկինս էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica dos Tupiniquins), ափամերձ ծովային էկոլոգիական կայան Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի ափին։

Picto infobox plant.png
Տուպինիկինս էկոլոգիական կայան
Estação Ecológica dos Tupiniquins
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էԱնտլանտյան անտառ և ծովային պահպանվող տարածք
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
ՎարչատարածքՍան Պաուլու
Հիմնվել է1986
Մակերես1728 հեկտար, 80 հեկտար և 1648 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Տուպինիկինս էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Տուպինիկինս էկոլոգիական կայան

ՏեղագրությունԽմբագրել

Տուպինիկինս էկոլոգիական կայանը 1728 հա ափամերձ ծովային տարածք է, որը ստեղծվել է 1986 թվականի հուլիսի 21-ին։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից։ Տեղակայված է Սան Պաուլու նահանգի Կանանեյա, Իտանյաեն ու Պերուիբի մունիցիպալիտետներում[1]։ Միավորումը ներառում է հետևյալ կղզիները և կղզյակները[2].

 

Island/Islet Coordinates
ա) Իլյա Քեյմադա Պեկենա 24°22′32″ հվ. լ. 46°48′23″ ամ. ե.HGЯO
բ) Իլյոտա դաս Գայվոտաս 24°22′29″ հվ. լ. 46°48′14″ ամ. ե.HGЯO
գ) Իլյա դե Պերուիբե 24°21′42″ հվ. լ. 46°58′49″ ամ. ե.HGЯO
դ) Իլյա դու Կամբրիու 25°09′54″ հվ. լ. 47°54′41″ ամ. ե.HGЯO
ե) Իլյա դու Կաստիլու 25°16′25″ հվ. լ. 47°57′17″ ամ. ե.HGЯO

Պահպանություն և շրջակա միջավայրԽմբագրել

Էկոլոգիական կայանը «խիստ բնական արգելոց է», որը գտնվում է Բնության պահպանության միջազգային միության Iա կատեգորիայի ներքո։ Նպատակն է պահպանել բնությունը և աջակցել հետազոտություններին[1]։ Տարեկան տեղումների միջին քանակը 2248 մմ է, իսկ միջին ջերմաստիճանը 21 °C է։ Բուսականությունը Ատլանտյան անտառ բիոմից է՝ աղի ճահճուտներին, ավազոտ լեռնաշղթաներին, հարթավայրերին և մայրցամաքային լողափերին բնորոշ բույսեր։ Չվող թռչուններից են՝ ծովածիծառը (thalasseus maximus), հարավամերիկյան ջրածիծառը (sterna hirundinacea) և սապսանը (falco peregrinus)[1]։ Պահպանման միավորումը Լագամար Մոզաիկի մի մասն է[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել