Տունգուս-մանջուրական լեզուներ

Տունգուս-մանջուրական լեզուներ, մանջուրա–տունգուսական, տունգուսական լեզուներ, ցեղակից լեզուների խումբ։ Խոսում են ՍՍՀՄ (Արևելյան Սիբիր, Հեռավոր Արևելք), ՉԺՀ (Հյուսիս-Արևելյան Չինաստան) և մասամբ՝ ՄԺՀ տարածքներում ապրող էվենկները (տունգուսները), էվենները (լամուտները), նեգիդալները, օրոչները, ուդեհեները, օրոկները, ուլչերը, նանայները։ ՍՍՀՄ-ում տունգուս-մանջուրական լեզուներով խոսում են մոտ 75 հազար մարդ (2010)։ Տունգուս-մանջուրական լեզուները թյուրքենական և մոնղոլական լեզուների հետ ունեն տիպաբանական ու նյութական ընդհանրություններ։ Տունգուս-մանջուրական լեզուները բնութագրվում են բառապաշարային-իմաստաբանական համակարգերի, քերականական կարգերի նշանակալի ընդհանրություններով, հնչույթային կազմի և հնչյունական հիմնական օրինաչափությունների նմանությամբ։ Եղել են տունգուս-մանջուրական լեզուների այլևայլ դասակարգումներ, առավել տարածված է բաժանումը 2 ենթախմբի՝ հյուսիսային կամ սիբիրյան և հարավային կամ մանջուրամերձամուրյան։ Մանջուրերենը առանձնակի լեզու է․ քերականությամբ մոտ է հարավային ենթախմբի տարբեր լեզուների, իսկ բառապաշարով, մանավանդ բառակազմությամբ ավելի շատ ընդհանրություններ ունի հյուսիսային ենթախմբի հետ։ Մանջուրերենին սերտորեն հարում է մեռած ջուրջեներենը․ սա հայտնի է գրավոր հուշարձաններով, որոնք միայն մասամբ են վերծանված (գրավոր է եղել 12-16-րդ դարերին20-րդ դարի 30-ական թթ․ սկզբից գրավոր են դարձել (ռուսական այբուբենի հիման վրա) էվենկերենը, էվեներենը, նանայերենը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 120