Տուբերկուլոմա
Տուբերկուլոմա (լատին․՝ tuberculosis - տուբեևկուլոզ, -ωμα՝ ὄγκωμα-ից ուռուցք), կամ կազեոմա։ Երկորդային տուբերկուլոզի կլինիկական ձև, 12 մմ-ից մեծ մեկուսացված օջախ, լոռանման պարունակությամբ ուռուցքանման գոյացություն։
Ախտածագում խմբագրել
Կարող է առաջանալ առաջնային տուբերկուլոզային համալիրից (առաջնային տուբերկուլոզի փուլ), դեսիմինացված և օջախային տուբերկուլոզի կազեոզ (լոռանման) նեկրոզի տեղում։ Տուբերկուլոմայի ձևերից է նաև պսեվդոտուբերկուլոման՝ երբ փակված բրոնխի մեջ լցված է լոռանման զանգված։ ՈՒռուցքանման գոյացությունը կարող է հայտաբերվել առավելապես թոքերում սակայն հանդիպում են նաև ուղեղում[1][2], աղիներում[3][4], ձվարաններում[5][6], կրծքագեղձում[7], կերակրափողում[8], լյարդում[9] ենթաստամոքսային գեղձում, ոսկորներում[[10] և այլ հյուսվածքներում։ Հիմնականում հանդիպում է 25-40 տարեկան անձանց մոտ՝ ոչ ճիշտ տակտիկայով տուբերկուլիոզը բուժելու հետևանքով և միայն 20% ի մոտ էզ արգանում անհետևողականության շնորհիվ:
Տարիների ընթացքում տուբերկուլոզի լոռանման օջախները սահմանափակվում են երկշերտ պատիճով՝ ներքին տուբերկուլոզային հատիկավոր և արտաքին ֆիբրինային շերտերով։ Հիմնականում այս գործընթացը տևում է 1-3 տարի[11]։
Մակրոսկոպիկ թոքերի տուբերկուլոման նկատվում է որպես կլոր կամ օվալանման, հստակ սահմանազատված օջախ՝ լոռանման ներսփռանքով։ Այն հավասարապես հանդիպում է աջ և ձախ թոքերում[11]։
Դասակարգում խմբագրել
Տուբերկուլոմաները դասակարգվում են՝
ըստ չափերի՝
ըստ ձևի՝
- միատարր՝ ֆիբրինային պատիճով սահմանազատված լոռանման (կազեոզ) զանգված
- շերտավոր՝ իրար հաջորդող լոռանման փոփոխությունների և ֆիբրինային շերտերի օջախ, որն իր կտրվածում նմանվում է հատած ծառի
- խառնակույտ՝ մի քանի լոռանան օջախների միացում մեկ ընդհանուր պատիճում[12]։
ըստ ընթացքի՝
- կայուն առանց կլինիկական և ռենտգենաբանական փոփոխությունների
- պրոգրեսիվող, այս դեպքում կապսուլան դրենաժավորվում է դեպի բրոնխ՝ տուբերկուլոմայի տեղում առաջացնելով տուբերկուլյոզային խոռոչ։ Նման հիվանդների մոտ նկատվում են տուբերկուլիոզի ակտիվ ձևեր։
- հետընթաց , երբ ֆիբրինային շերտը հանքայնանում և սահմանափակում է օջախը՝ կալցիֆիկացնելով արտաքին շերտը։
Ախտանիշներ խմբագրել
Տուբերկուլոման ունի անախտանիշ կամ քիչ արտահայտված ախտանշանյին ընթացք։ Առաջին դեպքում ոչինչ չի նկատվում, իսկ երկրորդ դեպքում կարող են նկատվել ընդհանուր թուլություն, հոգնածություն, ենթատենդային ջերմություն , տկարություն, հյուծում, քրտնքրտքդրության ուժեղացում[12]... Հազվադեպ կարող ե հանդիպել հազ (չոր կամ թաց՝ թանձր խորխով)։ Հարպլևրալ տեղակայման դեպքում , պլևրայի գրգռման հետևանքով, կարող է առաջանալ ձգող կամ նքացող բնույթի միջին ուժգնության ցավ:
Ախտորոշում խմբագրել
Տուբերկուլոմաները հայտնաբերվում են հիմնականում կանխարգելիչ ստուգումների ժամանակ։ Նկատվում է տուբերկուլինային ախտորոշման բարձր կամ հիպերերգիկ զգայնություն, սակայն քիմիոթերապիայի ֆոնի վրա Մանթուն կարող է լիել չափավոր համ թույլ դրական։ Հետազոտման ֆիզիկալ մեթոդներով ոչ մեծ կազեոմաները չեն հայտնաբերվում իսկ խոշոր կազեոմաների դեպքում կարող են նկատվել պալպացիոն հնչյունի հնչողության կարճացում,աուսկուլտացիոն՝ թուլացված շնչառություն, կարող է հանդիպել չոր կամ թաց խզզոցներ, պլեվրայի քսման աղմուկ։ Պրոգրեսիվող թոքերի տուբերկուլոմայի դեպքում արյան ընդհանուր և բիոքիմաիական հետազոտություններում կարող են նկատվել շեղումներ՝ չափավոր արտահայտված լեյկոցիտոզ, մոնացիտոզ, լեյկոպենիա, հիպոալբունինեմիա, արագացված ԷՆԱ։ Կոխի ցուպիկը ոչ միշտ է հայտնաբերվում նույնիսկ տուբերկուլոմայի դատարկման ժամանակ։
Ախտորոշմումը դրվում է ռենտգեն նկարի հիման վրա՝ թոքերում նկատվում են հստակ սահմանափակված, համասեռ մթագնած օջախներ։ Սրացման շրջանում կարող է նկատվել ոչ այնքան հստակ սահմաններով օջախ, ի հաշիվ ծայրամասային ինֆիլտրացյաի։
Տուբերկուլոման պետք է տարբերակել թոքերի ծայրամասային քաղցկեղից, գամարտոմաներից, լիպոխոնդրոմայից, էխինոկոկոզից և այլ քրոնիկական թոքանորբերից... Տարբերակման համար օգտագործվում են բրոնխոսկոպիա, համակարգչային շերտագրություն, թորակոսկոպիա, թոքերի բիոպսիա...
Բուժում խմբագրել
Ցանկալի է կատարել բժշկի հսկողությամբ և նշանակմամբ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Cerebral tuberculoma». Thorax. 2006 թ․ հոկտեմբեր.
{{cite journal}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Brain tuberculomas, tubercular meningitis, and post-tubercular hydrocephalus in children». Journal of Pediatric Neurosciences. 2011 թ․ հոկտեմբեր. doi:10.4103/1817-1745.85725. PMID 22069437.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ «Tuberculoma of the Caecum: Hyperplastic Tuberculosis». Annals of Surgery. 1925 թ․ ապրիլ. doi:10.1097/00000658-192504000-00009. PMID 17865239.
- ↑ Chattopadhyay Ray Choudhury Mandal (2010). «Concomitant tuberculosis and carcinoma colon: coincidence or causal nexus?». Saudi Journal of Gastroenterology. doi:10.4103/1319-3767.70619. PMID 20871197.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Li (2007 թ․ դեկտեմբեր). «Peritoneal tuberculosis mimicking advanced-stage epithelial ovarian cancer». Obstetrics and Gynecology. doi:10.1097/01.AOG.0000295653.32975.4a. PMID 18055741.
- ↑ Mandeville, Raherison, Rakoto-Ratsimba (2011). «Isolated ovarian tuberculosis mimicking ovarian carcinoma: case report and literature review». African Journal of Infectious Diseases. doi:10.4314/ajid.v5i1.66508. PMID 23878702.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Tuberculosis of the breast». Annals of Thoracic Medicine. 2008 թ․ հուլիս. doi:10.4103/1817-1737.41918. PMID 19561892.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Reddy,Parthasarathy,Yootla,Jena (2008 թ․ ապրիլ). «Unusual presentation of esophageal tuberculosis mimicking malignancy». Saudi Journal of Gastroenterology.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Teimouri, Alizadeh (2013 թ․ մայիս). «The liver Metastatic Adenocarcinoma of Colorectal Cancer With Synchronous Isolated Hepatic Tuberculosis». Hepatitis Monthly.
- ↑ «Dangerous errors in the diagnosis and treatment of bony tuberculosis». Deutsches Ärzteblatt International. 2009 թ․ սեպտեմբեր.
- ↑ 11,0 11,1 11,2 «Туберкулома легкого - причины, симптомы, диагностика и лечение». www.krasotaimedicina.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 Lloyd N. Friedman; Martin Dedicoat; P. D. O. Davies, eds. (2020). Clinical tuberculosis (Sixth ed.). Boca Raton, FL. ISBN 978-1-351-24998-0. OCLC 1145905400.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)