«Տոր կամրջի հանելուկը» (անգլ.՝ The Problem of Thor Bridge), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի մասին ստեղծագործություններից է։ Ներառված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» պատմվածքների ժողովածուի մեջ, որը հրատարակվել է 1927 թվականին։

Տոր կամրջի հանելուկը
անգլ.՝ The Problem of Thor Bridge
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
Ստեղծման տարեթիվ1922
ՇարքՇերլոկ Հոլմսի արխիվը[1] և Շերլոք Հոլմսի մատենագիտություն
ՆախորդՄազարինի քարը
ՀաջորդՉորեքթաթ մարդը
ՆկարազարդողՍիդնի Փեջեթ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակված էՇերլոկ Հոլմսի արխիվը
Հրատարակման տարեթիվ1922
 The Problem of Thor Bridge Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Շերլոկ Հոլմսին օգնության հարցով է դիմում հայտնի ոսկի արդյունաբերող Նեյլ Գիբսոնը։ Նրա կնոջը սպանել էին այգում՝ Գիբսոնի կալվածքում գտնվող Տոր կամրջի մոտակայքում։ Բոլոր հանցանշանները վկայում էին, որ մեղավորը տնային երիտասարդ դաստիարակչուհին է՝ օրիորդ Դանբերը, ով դաստիարակում է Գիբսոնի երեխաներին։ Կարծում են, որ Օրիորդ Դանբերին Գիբսոնի սիրուհին է, որն էլ սպանել է նրա օրինական կնոջը՝ նրա տեղը զբաղեցնելու համար։

Մինչ Գիբսոնի այցելությունը Բեյքեր սթրիթ, այնտեղ է գալիս նրա կալվածքը տնօրինողը՝ պարոն Բեյթսը, ով բնութագրում է իր տիրոջը ինչպես «զզվելի սրիկա»։ Հոլմսի և Գիբսոնի շփումը լարված է ընթանում, քանի-որ Գիբսոնը շատ կոպիտ և մեծամիտ մարդ է։ Նա չի ժխտում, որ չէր սիրում իր կնոջը և փորձում էր սիրահետել օրիորդ Դանբերի հետ, բայց բացառում է երիտասարդ դաստիարակչուհու մասնակցությունը սպանությանը։ Վերջիվերջո, Հոլմսը որոշում է սկսել հետաքննությունը միայն երիտասարդ աղջկա համար, քանի-որ Հոլմսը վստահ չէ նրա անմեղության վրա։ Գնալով Գիբսոնի կալվածք Վատսոնի հետ՝ Հոլմսը ուսումնասիրում է հանցագործության վայրը և գտնում է Տոր կամրջի քարե ճաղաշարի վրա փոքրիկ չեչ։

Հաջորդ օրը Հոլմսը և Վատսոնն այցելում են օրիորդ Դանբերին բանտում։ Նա անկեղծ պատմում է, որ նա իրոք հանդիպել է Տոր կամրջի մոտ Գիբսոնի կնոջ հետ, բայց փախչել է, քանի-որ խանդոտ կինը միանգամից նրա վրա է հարձակվել։ Օրիորդ Դանբերի հետ զրույցի վերջում Հոլմսի գլխում մի միտք է ծագում, և շուտով Վատսոնի և տեղի ոստիկան Քովենթրի հետ գնում է Տոր կամուրջ, որպեսզի մի փորձ անցկացնի։ Կապելով ատրճանակի կոթից մի քար՝ Հոլմսը գցում է այդ քարը Տորի կամրջից։ Երբ Հոլմսը բացում է ափը, քարն ընկնում է ներքև, և իր ետևից տանում է ատրճանակը, որը, ձայնեղ հարվածելով ճաղաշարին, նույնպես ընկնում է ջուրը։ Իսկ ճաղաշարին հայտնվում է ևս մեկ չեչ։ Հոլմսը բացահայտում է գործը և պատմում իրադարձությունների հերթականությունը։

Խանդից խելագարվելով՝ Գիբսոնի կինը որոշում է ինքնասպան լինել, բայց ծրագրում է դրա հետ մեկտեղ խորտակել իր երիտասարդ հակառակորդի կյանքը՝ ներկայացնելով որպես մարդասպան։ Նա մի ատրճանակ է դնում դաստիարակչուհու սենյակում, հանդիպման է կանչում կամրջի մոտ, և երբ օրիորդ Դանբերը փախչում է, նա ինքնասպան է լինում, և Հոլմսի բացահայտած հնարքի շնորհիվ, ատրճանակը սուզվում է ջրի տակ։

Հրատարակումներ խմբագրել

  • Ստեղծագործությունը հրատարակվել է «Вокруг Света» ամսագրում, № 2-ում, 1928 թվականին
  • «The Problem of Thor Bridge», The Stuff of Argument, [by] Sophie Johnson. [West Melbourne, Victoria, Australia]: Nelson, [1980]. p. 128—139.
  • «The Problem of Thor Bridge», Illustrated by G. Patrick Nelson. Hearst’s International, 41, No. 2 (February 1922), 6-7, 69; 41, No. 3 (March 1922), 14-15, 60-62.
  • «The Problem of Thor Bridge», Illustrated by A. Gilbert. The Strand Magazine, 63, No. 374 (February 1922), 94-104; 63, No. 375 (March 1922), 211—217.
  • «The Crime at Thor Bridge», Sunday Chronicle [Manchester] (February 9, 1930), 9, 19. illus.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոր կամրջի հանելուկը» հոդվածին։