Տոռու, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառի Սպարկերտ գավառակում։ 1909 թվականին ուներ 19 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ, արհեստներով (շալագործություն), երկրագործությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։