Իվետա Տոնոյան

հայ լրագրող
(Վերահղված է Տոնոյան Իվետա Սասունիից)

Իվետա Սասունի Տոնոյան (նոյեմբերի 22, 1981(1981-11-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, քաղաքական գործիչ, Ազգային ժողովի 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ։

Իվետա Տոնոյան
Ծնվել էնոյեմբերի 22, 1981(1981-11-22) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (2002)
Մասնագիտությունլրագրող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԿենտրոն և ՀՀ ՍԵՀՆ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ[1][2]։

Կենսագրություն խմբագրել

2003-2010թթ. եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության լրագրող։ 2010-2012թթ.՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։ 2012-2017թթ.՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծառայության տնօրեն։ «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ է։ 2012 թվականից Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակն է։ 2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն։ 2022թ․-ի հուլիսից առ այսօր հանդիսանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատակազմի ղեկավար։ ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական է։

Ամուսնացած է։

Քաղաքական գործունեություն խմբագրել

2017 թվականի ապրիլի 2-ին Ծառուկյան դաշինքի համապետական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր[1]։

2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է պատգամավոր ԲՀԿ ցուցակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Իվետա Սասունի Տոնոյան». {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  2. «Ծառուկյանն այսօր հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ». Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը