Տոլուոլ (իսպ.՝ tolu — տոլուական բալզամ, որից տոլուոլը ստացվել է առաջին անգամ), մեթիլբենզոլ, արոմատիկ ածխաջրածին, անգույն, օդում այրվող հեղուկ է, օրգանական լուծիչ։ Խտությունը՝ 866, 9 կգ/սմ3, հալման ջերմաստիճանը՝ -95°C, եռմանը՝ 110 °C։ 1, 27 —7, 0% Տոլուոլի գոլորշիներ պարունակող օդը պայթուցիկ է։ Վատ է լուծվում ջրում (0, 014%, 20 °C-nuf), լավ է լուծվում օրգանական լուծիչներում։ Տոլուոլին բնորոշ են բենզոլային օդակում էլեկտրաֆիլ տեղակալման (գլխավորապես 2, 4, 6 դիրքերում) և մեթիլ խմբի փոխարկման (ռադիկալային մեխանիզմով) ռեակցիաները։ Տոլուոլն անջատում են բենզինների կատալիտիկ ռիֆորմինգի վերջնանյութերից՝ ընտրողական լուծահանման և բազմաթորման միջոցով։ Օգտագործվում է բենզոլի, բենզոյական թթվի, նիտրատոլուոլի, բենզիլքլորիդների, ներկանյութերի և այլ նյութերի արտադրության համար, նաև որպես պոլիմերների լուծիչ։ Թույլ նարկոտիկ է։ Տոլուոլի գոլորշիների թույլատրելի առավելագույն պարունակությունն օդում 50 մգ/մ³ է։
Տոլուոլ |
---|
 |
Քիմիական բանաձև | C₇H₈ |
---|
Մոլային զանգված | 1,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
---|
Խտություն | 0,87 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
---|
Իոնիզացման էներգիա | 8,82 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ |
---|
Հալման ջերմաստիճան | −139 ± 1 ℉[2] և −93 °C[3] °C |
---|
Եռման ջերմաստիճան | 232 ± 1 ℉[2] °C |
---|
Այրման ջերմաստիճան | 40 ± 1 ℉[2] |
---|
Գոյացան էնթալպիա | 50 170 joule per mole[4] և 12 180 joule per mole[4] կՋ/մոլ |
---|
Գոլորշու ճնշում | 21 ± 1 mm Hg[2] |
---|
Քիմիական հատկություններ |
---|
Դասակարգում |
---|
CAS համար | 108-88-3 |
---|
PubChem | 1140 |
---|
EINECS համար | 203-625-9 |
---|
SMILES | CC1=CC=CC=C1 |
---|
ЕС | 203-625-9 |
---|
RTECS | XS5250000 |
---|
ChEBI | 1108 |
---|
IDLH | 1885 ± 1 mg/m³[2] |
---|
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |