«Տյան Շանի աղջիկը» (ռուս.՝ «Девушка Тянь-Шаня»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսեյ Օչկինը 1960 թվականին Ֆրունզեի գեղարվեստական ֆիլմերի ստուդիայում[1]։

Picto infobox cinema.png
Տյան Շանի աղջիկը
ղրղզ.՝ Тянь-Шандын кызы
ԵրկիրFlag of the USSR (1936-1955).svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ժանրդրամա
Թվական1960
Լեզուռուսերեն
Սցենարի հեղինակKasymaly Jantöshev?
ԴերակատարներԲակի Օմուրալիև, Jamal Seydakmatova?, Մուրատբեկ Ռիսկուլով և Aliman Dzhangorozova?
ԵրաժշտությունՆիկոլայ Կրյուկով
ԿինոընկերությունKyrgyzfilm?

ՍյուժեԽմբագրել

Երիտասարդ Ալթինայի և երիտասարդ Ասակեի սիրո պատմությունն է։ Ալթինայը, ավարտելով ինստիտուտը, վերադառնում է Տյան-Շանի իր հայրենի բարձրլեռնային կոլտնտեսություն։ Սիրահարները պատրաստվում են ամուսնանալ։ Ասակեի հայրը՝ էշիրբայը, պլանավորում է, որ հարսանիք կլինի այն ժամանակ, երբ նրա որդին գլխավորի կոլխոզը։ Սակայն անսպասելիորեն Նախագահ են ընտրում Ալթինային։ Աղջիկը, հակառակ լեռների հնագույն սովորույթներին, ակտիվորեն գործի է անցնում։ Նա շատ բարի գործեր է կատարում կարճ ժամանակում։ Երիտասարդ նախագահին բոլորն սկսում են հարգել։ Միայն Աշիրբայն է չարանում նրա դեմ։ Մի անգամ, երբ քշում էր ոչխարների հոտը, որոշում է ոչխարներին քշել դեպի անդունդը։ Ասակեն, որն ուղեկցում է հորը, փրկում է հոտը, իսկ ինքը մահանում է…

ԴերերումԽմբագրել

  • Բաքի Օմուրալիև – Ասակե
  • Ջամալ Սեյդակմատովա – Ալթինայ, կոլտնտեսության նախագահ
  • Մուրատբեկ Ռիսկուլով – Աշիրբայ, Ասակեի հայրը
  • Ալիման Ջանգորոզովա – Ալթինայի մայրը
  • Կասիմալի Ջանտոշև – հայր
  • Ջումաշ Սիդիկբեկովա – Այշա
  • Ասանբեկ Ումուրալիև[2]Մուսա, երկրաբան
  • Դինարա Ասանովա

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել