Տյալլինգ Կուպմանս
Տյալլինգ Կուպմանս (հոլ.՝ Tjalling Charles Koopmans, օգոստոսի 28, 1910[1][2][3][…], 's-Graveland - փետրվարի 26, 1985[1][2][3][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[1]), նիդերլանդացի-ամերիկացի ականավոր տնտեսագետ, մաթեմատիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մշակման համար (1985)։
ԿենսագրությունԽմբագրել
Կուպմանսը ծնվել է Նիդեռլանդների 's-Graveland քաղաքում։ Բարձրագույն կրությունը ստացել է Ուտրեխտի համալսարանում՝ մասնագիտանալով մաթեմատիկայի մեջ։ 1930 թվականին նա փոխում է մասնագիտոացումը՝ սկսելով ուսումնասիրել ֆիզիկա։ 1933 թվականին հանդիպել է Յան Թինբերգենին (նա 1969 թվականին տնտեսագիտության ոլորոտւմ ստացել էր Նոբելյան մրցանակակ) և տեղափոխվում Ամստերդամ՝ սովորելու մաթեմատիկական տնտեսագիտություն Թինբերգենի ղեկավարությամբ։ Բացի այդ, Կուպմանսն իր ուսումնասիրություններում ընդգրկում է նաև էկոնոմետրիկան և վիճակագրությունը։ 1936 թվականին նա ավարտել է Լեյդենի համալսարանի ասպիրանտուրան՝ Հենդրիկ Կրամերսի ղեկավարությամբ։ Թեզի վերնագիրն էր «Տնտեսական ժամանակային շարքերի գծային ռեգրեսիայի վերլուծություն» ("Linear regression analysis of economic time series"): [6]
1940 թվականին Կուպմանսը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում նա որոշ ժամանակ աշխատել է մի պետական մարմնում, որտեղ տպագրելէ տրանսպորտի տնտեսագիտության մասին նյութեր՝ կենտրոնանալով օպտիմալ երթուղիների վրա, ապա տեղափոխվել է Չիկագո, որտեղ միացել է հետազոտական մարմնին՝ Քոուլսի հանձնաժողովին, և համագործակցել Չիկագոյի համալսարանի հետ։ 1946-ին նա դառնում է ԱՄՆ-ի լիարժեք քաղաքացի, իսկ 1948-ին՝ Քոուլսի հանձնաժողովի տնօրեն։ Նույն տարի ընտրվում է որպես Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի գիտաշխատող։ [7] 1950 թվականին նա դարձել է Նիդեռլանդների Արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի թղթակից անդամ։ [8] 1950-ականների՝ Չիկագոյի համալսարանի տնտեսագիտության ամբիոնի կողմից Քոուլսի հանձնաժողովի դեմ թշնամական ընդդիմության աճը ստիպել է Կուպմանսին համոզել Քոուլզների ընտանիքին, որ 1955 թվականին տեղափոխեն Յեյլի համալսարան (որտեղ այն վերանվանվեց Քաուլզի հիմնադրամ)։ Նա շարունակել է հրատարակել օպտիմալ աճի և գործունեության վերլուծության տնտեսագիտության վերաբերյալ։
Կուպմանսի վաղ աշխատանքները Հարթրի-Ֆոկի տեսության վերաբերյալ կապված են Կուպմանսի տեսության հետ, որը շատ հայտնի է քվանտային քիմիայում։ Կուպմանսը պարգևատրվել է իր Նոբելյան հուշամրցանակով (Լեոնիդ Կանտորովիչի հետ միասին) ռեսուրսների բաշխման ոլորտում՝ մասնավորապես ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսության մեջ ունեցած ներդրման համար։ Այն աշխատանքը, որի համար շնորհվել է մրցանակը, կենտրոնացել է գործունեության վերլուծության, արտադրության մուտքերի և արդյունքների միջև փոխազդեցությունների ուսումնասիրության վրա, ինչպես նաև դրանց կապի տնտեսական արդյունավետության և գների հետ։ Եվ վերջապես Ջոն վոն Նոյմանը ճանաչում է Կուպմանսի (1942) հոդվածի կարևորությունը՝ սերիական փոխկապակցման գործակիցը բաշխելու համար, և այն հետագայում ազդում է Ջոն Դենիս Սարգանի և Ալոկ Բհարգավայի կողմից միավորի արմատի օպտիմալ փորձարկումների վրա (Sargan and Bhargava, 1983):
Ընտանիք և անունԽմբագրել
Տյալլինգ Չարլզ Կուպմանսը Սյորդ Կուպմանսի և Ույցկե վան դեր Զիի որդին էր. նրա երկրորդ անունը՝ Չարլզ, հավանաբար ծագել է նրա «Սյորդ» հայրանունից։ [9]
Տյալլինգն ուներ երկու եղբայր, որոնցից մեկը աստվածաբան և բժիշկ Յան Կուպմանսն էր։ 1940 թվականին նա Նիդեռլանդների գերմանական օկուպացիայի ժամանակ գրել է հետագայում լայն տարածում ստացած «Բիժնա տա լաատ» («Գրեթե շատ ուշ», 30,000 օրինակ) բրոշյուրը՝ նախազգուշացնելով նացիստական ռեժիմի օրոք հրեաների ապագայի մասին։ [10] 1945 թվականին՝ պատերազմի ավարտին, Ամստերդամում պատուհանի հետևից մահապատիժ դիտելիս մահացու վիրավորվել է պատահական գնդակից։ [11][12]
ԱշխատություններԽմբագրել
- Տարբեր երթուղիներով բեռնահոսքերի միջև հարաբերակցությունը (1942)
- Տնտեսական դինամիկայի մոդելների վիճակագրական ներածություն (1950)
- Արտադրական գործունեության և բաշխման վերլուծություն (1951)
- Երեք ուրվագիծ տնտեսագիտության վիճակի մասին (1957)
ԱղբյուրներԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Блауг М. Купманс, Тьяллинг Ч. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 135-137. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Tjalling Charles Koopmans — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Scientific Legacy Database — Institute of Mathematical Statistics.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Tjalling Koopmans (1936)։ «Linear regression analysis of economic time series»
- ↑ View/Search Fellows of the ASA Archived 2016-06-16 at the Wayback Machine., accessed 2016-07-23.
- ↑ «T.C. Koopmans (1910 - 1985)»։ Royal Netherlands Academy of Arts and Sciences։ Վերցված է 11 May 2020
- ↑ Ruurd Koopmans։ De Macht van Twee: Kwartierstaat van de kinderen van Hendrik Koopmans en Minke Jager (հոլանդերեն)
- ↑ Dewulf Jeroen (1 December 2010)։ Spirit of Resistance: Dutch Clandestine Literature During the Nazi Occupation։ Boydell & Brewer։ էջ 125։ ISBN 978-1571134936
- ↑ van Istendael Geert (1 July 2005)։ Mijn Nederland [My Netherlands] (հոլանդերեն)։ Atlas-Contact։ ISBN 9789045005195
- ↑ Koopmans Tjalling Charles (1975)։ «Tjalling C. Koopmans - Biographical»։ Nobel Media AB 2014։ Վերցված է 27 July 2017