«Տղաները» (ռուս.՝ «Мальчики»), 1959 թվականի խորհրդային մանկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սուլամիֆ Ցիբուլնիկը Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիայում[1]։

Տղաները
Երկիր ԽՍՀՄ
Թվական1958
Լեզուռուսերեն
ՌեժիսորSulamif Tsybulnyk?
Սցենարի հեղինակԱննա Լիսյանսկայա և Dora Volpert?
ՕպերատորՍուրեն Շահբազյան
ԵրաժշտությունՕսկար Սանդլեր
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն74 րոպե

Սյուժե խմբագրել

Կիևցի դպրոցականներ Պետյան, Իգորը և Տիմկան սովորում են նույն դասարանում և ապրում են նույն տանը։ Տիմկան հերոս-օդաչու հոր մահից հետո դառնում է ինքնամփոփ ու անհաշտ։ Մի անգամ Իգորը անզգուշությամբ դառնում է տնային վարչության գրասենյակի հրդեհի մեղավորը։ Հանգամանքները այնպես են դասավորվում, որ մեղադրանքն ընկնում է Տիմկայի վրա, որին սպառնում է դպրոցից վտարում։ Իգորը վախկոտությունից լռում է։ Իմանալով ճշմարտությունը՝ Պետյան ստիպում է Իգորին խոստովանել ամեն ինչ։ Տիմկան քննությունների ժամանակ վերադառնում է դպրոց։

Դերերում խմբագրել

  • Լենյա Բաբիչ – Պետյա Սերգիենկո
  • Կոլյա Չուրսին – Տիմկա Դորոշ
  • Սաշա Կարպով – Իգոր Սկոբիցկի
  • Նատաշա Չեռնոուսովա – Կատյա
  • Գերտրուդ Դվոյնիկովա – Պետյայի մայրը
  • Վալենտին Գրուդինին – Պետյայի հայրը
  • Ալեքսանդր Գումբուրգ – Աֆանասի Պետրովիչ
  • Նիկոլայ Դուպակ – Իվան Լուկիչ
  • Լիդիա Սուխարևսկայա – Լիդիա Իվանովնա
  • Ալեքսանդր Խվիլյա – Տարաս Բուլբա
  • Միխայիլ Բելոուսով – գնդապետ
  • Նոնա Կոպերժինսկայա – կին կայարանում
  • Վլադիմիր Օլեքսեենկո – երկաթուղային
  • Ժաննա Դմիտրիենկո
  • Իվան Գուզիկով

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Աննա Լիսյանսկայա, Դորա Վոլպերտ
  • Ռեժիսոր՝ Սուլամիֆ Ցիբուլնիկ
  • Օպերատոր՝ Սուրեն Շահբազյան
  • Նկարիչ՝ Վուլֆ Ագրանով
  • Կոմպոզիտոր՝ Օսկար Սանդլեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տղաները» ֆիլմը kino-teatr.ru կայքում