Տղաները առավել ծաղիկներից (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

Տղաներն առավել ծաղիկներից (ճապ.՝ 花より男子 Հաննա յորի դանգո, թարգմանված «Տղաներն առավել ծաղիկներից»), ճապոնական հեռուստասերիալ (դորամա), որը 2005 և 2007 թվականներին ցուցադրվել է TBS ալիքով։ Այն ամենահայտնի հեռուստասերիալներից մեկն էր։ Համարվում է նույնանուն մանգա Յոկո Կամիոիի էկրանավորումը[2]։

Picto infobox cinema.png
Տղաները առավել ծաղիկներից
Ժանրռոմանտիկ ֆիլմ
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
ՀիմքHana Yori Dango
Գլխավոր
դերերում
Mao Inoue? և Ձյուն Մացումոտո
Պատմվածքի վայրՏոկիո
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ9
Էկրաններին էհոկտեմբերի 21, 2005[1]-ից դեկտեմբերի 16, 2005
ՀեռուստաալիքTokyo Broadcasting System Television?
ՆախորդDragon Zakura?
ՀաջորդHana Yori Dango Returns?

ԱնվանումԽմբագրել

«Հաննա յորի դանգո» անունը համարվում է բառերի խաղ և ստեղծվել է ճապոնական 花より団子 իդիյոմով, որը թարգմանվում է ինչպես «լավ դանգո (բրնձե գնդիկներ), քան ծաղիկները» և կարդացվում է «հաննա յորի դանգո»։ Օգտագործվում է այն մարդկանց նկարագրության համար, ովքեր ինչ-որ բան են անում ոչ բարձր նպատակների համար, բայց հանուն փողի, ուտելիքի։ Ըստ ճապոնացիների ավանդույթի ամեն գարնան նրանք ամբողջ ընտանիքով գնում են քաղաքից դուրս, որպեսզի հիանան սակուրայի ծաղկմամբ։ Վարդագույն թերթերի գեղեցկության դիտման ժամանակ նրանք ուտում են ավանդական բրնձե գնդիկներ, և խմում՝ սակե[3]։ «Դանգոն առավել ծաղիկներից»՝ ճապենացիները այդպես են անվանում նրանց, ովքեր գնացել են բնության գիրկ ոչ բարձր գեղագիտական արժեքների համար։ Յոկո Կամինոն փոխել է հիերոգլիֆը 団, «դանգո» բառը 男 հետ, և այն սկսվեց նշանակել «տղաներ»։ Կարծիքներ կան, թե 男子 սովորաբար կարդացվում է «դանսի»։

ՍյուժեԽմբագրել

Մակինո Ցուկուսին, աշխատասեր և նպատակասլաց, բայց աղքատ աշակերտ է, որը սովորում է Էյտոկ Գակուենի դպրոցում, որտեղ սովորում են Ճապոնիայի ամբողջ «ոսկե երիտասարդությունը»։ Բանն այն է, որ այնտեղ սովորում են նաև F4 կամ Flower 4, որոնք դպրոցի ամենահարուստ և գեղեցիկ տղաներն են, որոնց ոչ մեկ չի համարձակվում մարտահրավեր նետել։

Ցուկուսին հայտնվում է այդ քառյակի կյանքում այն բանից հետո, երբ պաշտպանում էր իր ընկերուհի Սակուրակոյին, ով պատահաբար ավազակախմբի գլխավոր անդամի վրա հյութ է թափում։ Ցուկուսին F4-ից ստանում է կարմիր նշան և արդյունքում ամբողջ դպրոցը ընդիմանում է նրան։ Բայց Մակինոն որոշում է պատժել F4-ին և պատերազմ է հայտարարում։ Ցուկասու Դամյոնձին, քառյակի գլխավորին անհանգստացնում է աղջկա համառությունը և սիրահարվում է Ցուկուսիին։ Բայց նա վաղուց սիրում էր նրա լավագույն ընկերոջը Ռյուի Հանաձավային։

ԴերասաններԽմբագրել

Գլխավոր դերերում

  • Մաո Ինոուե, Մակինո Ցուկուսիի դերում (ճապ.՝ 牧野 つくし)
  • Ձյուն Մացումոտո Սուկասի Դամյոձիի դերում (ճապ.՝ 道明寺司)
  • ՍՅուն Օրգունին Ռույա Հանաձավի դերում (ճապ.՝ 花沢 類)
  • Սյոտա Մացուտան Սոձիրո Նիսիկադոի դերում (ճապ.՝ 西門 総二郎)
  • Ցույոսի Աբեն Ակիր Միմասկիի դերում (ճապ.՝ 美作 あきら)

ՇարունակությունԽմբագրել

Սերիալի հաջողությունից հետո 2008 թվականին թողարկվում է «Hana Yori Dango Final» ֆիլմը, գլխավոր դերերը մարմնավորում են նույն դերասանները։

Պարգևներ և մրցանակներԽմբագրել

47th Television Drama Academy Awards

  • Հաղթող՝ լավագույն դերասանուհի՝ Մանո Ինոուե
  • Հաղթող՝ լավագույն դերասան՝ Ձյուն Մացումոտո

52nd Television Drama Academy Awards

  • Հաղթող՝ լավագույն սերիալ

Տես նաևԽմբագրել

Տղաներ՝ ծաղիկներից գեղեցիկ՝ կորեական տարբերակ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://dbpedia.org/resource/Hana_Yori_Dango_(TV_series)
  2. «47th Television Drama Academy Awards (2005-Nov-04)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2017-08-21 
  3. «52nd Television Drama Academy Awards: Best Picture»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-30-ին։ Վերցված է 2017-08-21 

Արտաքին հղումներԽմբագրել