Տղայի կյանքը
«Տղայի կյանքը», ամերիկացի գրող Ռոբերտ Ռիկ Մակամոնի բեսթսելլերը, որ լույս է տեսել 1991 թվականին։ Նույն տարում վեպն արժանացել է Բրեմ Ստոկերի մրցանակի[1], իսկ 1992 թվականին՝ Ֆենտեզիի համաշխարհային մրցանակի Լավագույն վեպ անվանակարգում[2]։
Տղայի կյանքը անգլ.՝ Boy's Life | |
---|---|
Հեղինակ | Robert R. McCammon? |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | միստիկական գրականություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1991 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Pocket Books |
Հրատարակման տարեթիվ | 1991 |
Վեպի գործողությունները ծավալվում են 1960-ական թվականներին Ամերիկայում՝ հասարակական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ֆոնին։ Մակամոնն անդրադառնում է սևամորթ բնակչության առանձնացման, Կու-կլուկս-կլանի և Հանուն քաղացիական իրավունքների շարժման հակամարտությանը։
Ամփոփում
խմբագրելՊատմվում է 12֊ամյա Կորի Մեկինսոնի անունից, ով ապրում էր Զեֆիր հորինված քաղաքում՝ Ալաբամա նահանգում։ Սյուժեի հանգույցը Կորիի և իր հայրիկի՝ Թոմի ուղևորությունն է, որի ընթացքում նրանք պատահահաբար ավտովթարի ականատեսն են դառում. նրանց աչքերի առաջ մեքենան դուրս է գալիս ճանապարհից և ընկնում է անհատակ Սակսոն լճի մեջ։ Տղայի հայրը ցատկում է ջրի մեջ և փորձում փրկել ուղևորներին, սակայն պարզում է, որ ավտովթարը հատուկ էր կազմակերպված, որպեսզի ոչնչացնեին դաժան սպանության ապացույցները։
Կերպարներ
խմբագրելԿորի Մեկինսոն – 12-ամյա տղա, ով օժտված է աշխույժ երևակայությամբ և գրողի ակնհայտ տաղանդով։ Կորցրել է հավատը ոստիկանության հանդեպ, նա ինքն է հետաքննություն կատարում ցանկանալով պարզել, թե ինչ է իրականում պատահել լճի մեջ։
Թոմ Մեկինսոն – Կորիի հայրը, հանգիստ և մեղմ մարդ։ Տառապում է մղձավանջներից Սակսոն լճում տեղի ունեցած դեպքի պատճառով։ Երկրում տեղի ունեցած տնտեսական անկարգությունների պատճառով կորցնում է կթվորի աշխատանքը և սկսում է աշխատել սուպերմարկետում։
Դեյվի Ռեյ – Կորիի ընկերը, իր բռնկուն բնավորության պատճառով հաճախ է ընկնում դժվարին իրավիճակների մեջ։
Բեն Սիրս – Կորիի ընկերը, դանդաղաշարժ և մեղմ, բայց միևնույն ժամանակ ճգնաժամային իրավիճակներում պատրաստ է պաշտպանել իրեն ու ընկերներին։
Ջոնի Ուիլսոն – Կորիի ընկերը, ունի հնդկական արմատներ, հավաքում է հնագիտական գտածոներ, գրքի վերջում գիտակցում է, որ հաճախ խաղաղության կարելի է հասնել բռունցքների շնորհիվ։
Լեդի – քաղաքի սևամորթների համայնքի առաջնորդ։ Կին, ումից վախենում են և հարգում։ Նա կարողանում է շփվել մահացածների հոգիների հետ։ Ջրհեղեղի ժամանակ փոքր տղային փրկելու համար Կորիին նվիրում է հեծանիվ։ Թոմ Մեկինսոնին օգնում է հաղթահարել իր վախերը։
Բժիշկ Լիզանդեր – տեղական անասնաբույժ, ով ծնունդով հոլանդացի է, վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Նա ապրում էր իր կնոջ՝ Վերոնիկայի հետ։
Վերոն Տակստեր – քաղաքի ամենահարուստ մարդու որդին։ Հոր հետ վեճից հետո հրաժարում է հագուստ հագնել։ Լինելով մտավոր ոչ այնքան առողջ մարդ՝ մեծապես օգնում է Կորիին հետաքննության մեջ։
Դիկ Մոուլտրի – վախկոտ, չար ու եսասեր մարդ։ Նա հանդիսանում է Կու֊ կլուս֊ կլանի անդամ։
Մեր Սվոուպ – Զեֆիրի քաղաքապետը, ում Կորին կասկածում է «լճի մարդու» սպանության մեջ։
Բրեյլին եղբայրներ – երկվորյակներ, Գոչա և Գորդո, կարգազանցներ սև հեծանիվներով, ովքեր կռիվ են սարքում իրենցից թույլերի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Past Bram Stoker Nominees & Winners» (անգլ.). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ World Fantasy Convention. «Award Winners and Nominees» (անգլ.). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)