Տղամարդկանց քաղաք (պորտ.՝ Cidade dos Homens), 2007 թ. բրազիլական քրեական դրամա, որը նկարահանված է Պաուլո Մորելլիի և գրված՝ Էլենա Սոարեսի կողմից։

Տղամարդկանց քաղաք
պորտ.՝ Cidade dos Homens
Մեգապոլիս, ուր գլխավորը - ողջ մնալն է ամեն գնով
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Ժանրդրամա
Թվական2007
Լեզուպորտուգալերեն
ՌեժիսորՊաուլո Մորելլի
ՊրոդյուսերՖերնանդո Մեիրելեշ
Անդրեա Ռիբեիրո
Բեն Բերլինկ
Պաուլո Մորելլի
Սցենարի հեղինակՊաուլո Մորելլի
Էլենա Սոարես
ԴերակատարներԴուգլաս Սիլվա
Դարլան Կունյա
Ջոնաթան Հաագեենսեն
Նաիմա Սիլվա
ՕպերատորԳոլդման Ադրիանո[1]
ԵրաժշտությունԱնտոնիո Պինտու
ՄոնտաժԴանիել Ռեզենդ[1]
Պատմվածքի վայրՌիո դե Ժանեյրո
Նկարահանման վայրՌիո դե Ժանեյրո
ԿինոընկերությունFox Filmes do Brasil
Globo Filmes
Տևողություն110 րոպե
ՆախորդԱստծո քաղաքը
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Ռիո դե Ժանեյրոի Մորո դա Սինուկա ետնախորշում, Լարանինյան պատմում է իր ընկերոջը Ասերոլաին, որ նա կորցրել է իր անհայտ հորը։ Ասերոլան որոշում է օգնել նրան հորը գտնելու հարցում։ Նրանք պարզում են, որ Լարանինյաի հայրը՝ Ժերալդոն, գտնվում է բանտում թալանի ժամանակ կատարած սպանության համար։ Միևնույն ժամանակ Ասերոլաի կինը ասում է նրան, որ որոշել է մեկնել Սան Պաուլու՝ աշխատելու և նա մեկ տարի պետք է խնամի իրենց երեխային։ Այդ ընթացքում ետնախորշում տեղի է ունենում պատերազմ տարբեր խմբավորումների միջև, որոնցից մեկը ղեկավարում է Լարանինյաի մորաքրոջ տղան՝ Մադրուգադանը։

Դերակատարներ խմբագրել

Դերասան Դեր
Դուգլաս Սիլվա Ասերոլա
Դարլան Կունյա Լարանինյա
Ջոնաթան Հաագեենսեն Մադրուգադան
Ռոդրիգո դոս Սանտոս Ժերալդո
Էդուարդո Պիրանյա Նեֆաստո
Նաիմա Սիլվա Կամիլա
Լուսիանո Վիդիգալ Ֆիել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել