Տղամարդկանց միջազգային օր

Տղամարդկանց միջազգային օր (անգլ.՝ International Men's Day, IMD), ամենամյա միջազգային տոն, որը նշվում է նոյեմբերի 19-ին։ Առաջին անգամ այն նշվել է 1999 թվականին Տրինիդադ և Տոբագոյում։ Հետագայում տոնը աջակցություն է ստացել Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Արևելքում, Եվրոպայում և ՄԱԿ-ում[1][2]։

Տղամարդկանց միջազգային օր

Տղամարդկանց համաշխարհային օրվա խորհրդանիշ
Տեսակտոն
Ամսաթիվնոյեմբերի 19
Հաստատվածնոյեմբերի 19, 1999
Ի հիշատակտղամարդ
Կայքinternationalmensday.com(անգլ.)

Տղամարդկանց միջազգային օրը նշելու նպատակը տղամարդկանց նկատմամբ գենդերային խտրակության վրա ուշադրություն հրավիրելն ու սեռային խտրականության խնդիրն է։ Տոնի կազմակերպիչները կենտրոնանում են տղամարդկանց և պատանիների առողջության պահպանման վրա[2][3][3][4][5][6][7]։

ՅՈւՆԵՍԿՕ-ի անունից կազմակերպության հանրության հետ կապերի պատասխանատու, ինչպես նաև «Կանայք և գենդերային անհավասարություն» ծրագրի նախկին ղեկավար Ինգեբորգ Բրեյնեսն ասել է, որ սա հիանալի գաղափար է, որը թույլ է տալիս բարելավել գենդերային հավասարակշռությունը։ Նա նաև հավելել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է համագործակցել տոնի կազմակերպիչների հետ[1][2]։

Ներկայումս տոնը նշվում է աշխարհի ավելի քան 60 երկրում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Դանիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Տրինիդադ և Տոբագոյում, Ճամայկայում, Ռումինիայում, ՀԱՀ-ում, Տանզանիայում, Զիմբաբվեում, Բոտսվանայում, Սեյշելյան կղզիներում, Բուրունդիում, Մեն կղզում, Ավստրիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ուկրաինայում, Պակիստանում, Կուբայում, Անտիգուա և Բարբուդայում, Սենթ Քիթս և Նևիսում, Սենտ Լյուսիայում, Գրենադայում, Կայմանյան կղզիներում, Հունգարիայում, Բելառուսում, Գանայում, Սինգապուրում, Մալթայում և այլ երկրներում[8]։

Պատմություն խմբագրել

 
Տղամարդկանց միջազգային օր

Տղամարդկանց միջազգային օրը նշելու հետ կապված առաջին հիշատակումը կա 1960-ական թվականներից, երբ հայտնի դարձավ, որ առաջարկվում է փետրվարի 23-ը նշել որպես տղամարդկանց միջազգային օր կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի օրինակով։ 1990-ականներին Միսսուրի-Կանզաս համալսարանի «Տղամարդկանց հետազոտության կենտրոնի» ղեկավար Թոմաս Օաստերի նախաձեռնությամբ ԱՄՆ-ում անցկացվեցին փոքրիկ միջոցառումներ։ Օաստերին հաջողվեց տոնի նշումն ապահովել մինչև 1994 թվականը, սակայն 1995 թվականին ձախողվեց նրա փորձը և վերջինս հրաժարվեց հետագա տարիների պլաններից։ Երբ փետրվարի 23-ը որպես տոն նշելուց հրաժարվեց նաև Ավստրալիան, Մալթան մնաց միակ երկիրը, որտեղ տոնը ամեն տարվա փետրվարին նշվեց մինչև 2009 թվական, իսկ հետո այն տեղափոխվեց նոյեմբերի 19-ին[9]։

Տրինիդադ և Տոբագո խմբագրել

Տրինիդադ և Տոբագոյի բնակիչներն առաջիններն էին, որոնք տղամարդկանց միջազգային օրը նշել են նոյեմբերի 19-ին։ Այդ մտահաղացման հեղինակը և կազմակերպիչը եղել է Վեստ Ինդիի համալսարանի դոկտոր Ջերոմ Տիլուկսինգը։ Որպես պատճառաբանություն տոնի ստեղծմանը Տիլուկսինգը հիմնավորել է. «Ես հասկացա, որ ոչ մի օր տղամարդկանց համար չէ... Որոշներն ասում են, որ կա «Հայրերի օր», իսկ ինչ տոն կա տղաների, դեռահասների և այն տղամարդկանց համար, որոնք հայր չեն»։ Դոկտոր Տիլուկսինգը բարձր գնահատելով տղամարդկանց դերը հանրության մեջ, գիտակցելով, որ իր հայրը հիանալի օրինակ է, այդ պատվին տոնի օր ընտրել է նոյեմբերի 19-ը, որն իր հոր ծննդյան օրն է[2]։ Հետագա տարիներին Տիլուգսինգին տոնը կազմակերպելու հարցում օգնել է «Citizens for a Better Trinidad and Tobago» կազմակերպության նախագահ Հարակ Բալրամսինգը։

Տղամարդկանց միջազգային օրը նշելու գաղափարն աջակցություն է ստացել ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ երկրների կողմից[10][11][12]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 UNESCO comes out in Support of International Men’s Day // The Trinidad Guardian. — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2008 Interview with Dr. Jerome Teelucksingh
  3. 3,0 3,1 International Men’s Day — Do we care? // Пресс-релиз Men’s Health & Wellbeing Association (MHWA) ACT — 2004.
  4. Join in Celebrating International Men’s Day, by Harrack Balramsingh — письмо в редакцию Cayman Net News от 13 ноября 2001 года
  5. International Men’s Day Global Website: Trinidad and Tobago Արխիվացված 2010-10-27 Wayback Machine (записи доктора Тилуксингха о целях IMD)
  6. International Men’s Day on 19 of November to highlight plight of men, (2007) Outlook India Արխիվացված 2008-03-17 Wayback Machine
  7. International Men’s Day Global Website Archive 2003—2006 Արխիվացված 2011-01-09 Wayback Machine, 2005-2006 Արխիվացված 2010-11-10 Wayback Machine
  8. International Men’s Day Global Website Archive Արխիվացված 2010-10-27 Wayback Machine
  9. «International Men's Day: Мальта». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
  10. Roger D. Ramcharitar UWI student hosts seminar // The Trinidad Guardian. — 1999.
  11. Tomorrow is International Men's Day // Newsday. — 2000.
  12. International Men’s Day observed for the 4th consecutive year in TT // CBTT. — 2002.

Արտաքին հղումներ խմբագրել