Տիրաշեն Սուրբ Ներսես վանք

Վանք

Տիրաշեն Սուրբ Ներսես վանք[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից մոտ 10 կմ դէպի հարավ՝ Մնձուր լեռան ստորոտին։ Կառուցվել է 338–350 թվականներին է հայոց Տիրան Բ արքայի կողմից։

Տիրաշեն Սուրբ Ներսես վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան
ՏեղագրությունԵրզնկա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը338
ՀիմնադիրՏիրան Բ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված338

Անվանում խմբագրել

Ի սկզբանե վանքի անուն եղել է «Տիրաշեն» կամ «Տիրանաշեն» ի պատիվ Տիրան Բ արքայի, քանի որ նրա օրոք է կառուցվել, իսկ 1275 թվականին վանք է բերվում, և ամփոփվում է Սուրբ Ներսեսի մասունքը, որը հայտնաբերվել էր տեսիլքի միջոցով, դրանից հետո վանիք անուն դառնում է Տիրաշեն Սուրբ Ներսես վանք։

Տիրաշեն վանքը Երզնկայի գործող և մեծագույն վանքերից էր։

Ճարտարապետություն խմբագրել

Վանքը բաղկացած էր մեծ և փոքր գմբեթավոր եկեղեցիներից, կառուցված սրբատաշ գորշագոյն քարերով։ Եկեղեցու մուտքի աջ մասում կար մեծ ավանդատուն, իսկ տաճարի ներքևը գտնվում էր ստորգետնյա նկուղ, որտեղ պահվում էին եկեղեցու թանգարժեք իրերը։ Եկեղեցու պատերը նկարազարդված էին յուղաներկային սրբապատկերներով, դրանցից նշանավորը Սուրբ Ներսեսի պատկերն էր, որը Ավագ սեղանի մեջտեղն էր։ Տաճարի հարավային կողմում կար մի դուռ, որը տանում էր դեպի Սուրբ Ներսեսի դամբարան, այնտեղ պատի մեջ ամփոփված էր Սուրբ Ներսեսի աճյունը։ Տապանաքար այնպես էր դրված որը ծածկում էր Սուրբ նշխարների պատմության հիշատակ արձանագրությունը։ Վանք անկրկնելի հնություններից էր նաև ժամատան փայտաշեն «զարմանագործ» դուռը, այն զարդարված էր՝ կրոնական իմաստ պարունակող փորագրություններով, ճարտաշեն քանդակներով և երկաթագիր արձանագրություններով։ Վանական համալիրը ուներ նաև հյուրատուն, ախոռ և գոմ, իսկ վանքի շուրջ կար բարձր պարիսպ։

1880- ական թվականների կեսերին վանքապատկան տնտեսությունը ուներ, 36 արտեր և տարատեսակ ընտանեկան կենդանիներ։ Վանք մոտ կար մարգագետին՝ շրջապատված բերքատու ծառերով։ Վանքը շատ մեծ ուշադրության կենտրոնում էր, քանի որ Երզնկա քաղաքին շատ մոտ էր։ Վանական համալիրը գտնվում էր թեմական իշխանությունների հատուկ հսկողության տակ։ Երզնկաի համարյա թե բոլոր վանքերը կառավարվում էին վանապահների միջոցով, և Տիրաշեն Սուրբ Ներսես վանքն էլ բացառություն չէր։ Այստեղի վանապահն էր ՝ ծնունդով Դերջանից Տեր Վարդան քահանան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երզնկայի շրջանի եկեղեցիները եւ վանքերը. Յուշամատեան». web.archive.org. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.