Տիրան Ալեքսանյան
Տիրան Ալեքսանյան (ապրիլի 2, 1881[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 27, 1954[1], Շամոնի Մոն Բլան), հայ կոմպոզիտոր, թավջութակահար։
Տիրան Ալեքսանյան | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Diran Alexanian |
Ծնվել է | ապրիլի 2, 1881[1] Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հուլիսի 27, 1954[1] (73 տարեկան) Շամոնի Մոն Բլան |
Մասնագիտություն | թավջութակահար, երաժիշտ, կոմպոզիտոր, cello teacher և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | թավջութակ |
Աշխատավայր | Մանհեթենի երաժշտական դպրոց |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ 15 տարեկան հասակում մեկնել է Գերմանիա, աշակերտել Դրեզդենի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրյուցմախերին և կոմպոզիտոր Դրեզեկեին (1896-1901)։ Այնուհետև մեկնել է Փարիզ, որտեղ հռչակվել է որպես թավջութակահար։
Գրել է «Թավջութակի ուսուցումը» աշխատությունը, որը լույս է տեսել ժամանակի խոշորագույն ջութակահարներից Պաբլո Կասալսի առաջաբանով։ Երկար տարիներ որպես երաժշտության պրոֆեսոր աշխատել է Փարիզի «Էքոլ նորմալ» երաժշտանոցում, միաժամանակ եղել դպրոցի կամերային բաժնի տեսուչը։ 1938 թվականին հրավիրվել է ԱՄՆ և Նյու Յորքում հիմնել իր մեթոդով գործող թավջութակի դպրոց։
Տպագրության է պատրաստել Բախի սոնետների ժողովածուն։ Տարբեր քաղաքներում տվել է բազմաթիվ համերգներ։ Ունի մի շարք ստեղծագործություններ, ինչպես՝ «Խորհուրդ խորին», «Օրոր», «Ալագյազ», «Հով արեք, սարեր», «Կանչե կռունկ»՝ ջութակի և դաշնամուրի համար[2]:
ԵրկերԽմբագրել
- Թավջութակի ուսուցումը (լույս է տեսել ջութակահար Պաբլո Կասալսի առաջաբանով):
- L՛enseignement du vionloncelle, P., 1914.
- Traite՛ the՛ore՛tique et prantique du violoncelle, P., 1922.
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 49-50