Տիրամայր (նկար, Մունկ)

Էդվարդ Մունկի նկար
(Վերահղված է Տիրամայր (նկար)ից)

«Տիրամայր» (նորվ.՝ Madonna, հայտնի է նաև հետևյալ անվանումներով՝ «Հղիացում» և «Սիրող կինը»[1]), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի կտավը։ «Տիրամայր» նկարի առաջին տարբերակը Մունկը վրձնել է 1893—1894 թվականներին։ 1895 թվականին այն օգտագործվել է որպես վիմագրություն։ Այս նկարն ունի թվով հինգ տարբերակներ[2]։

Տիրամայր
տեսակնկարների շարք
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1894
ժանրկրոնական նկարչություն և նյու
հատվածն էՏիրամայր, Տիրամայր, Տիրամայր, Տիրամայր և Տիրամայր
Ծանոթագրություններ
 Madonna by Edvard Munch Վիքիպահեստում

Նկարագիր խմբագրել

Տիրամայրը պատկերված է մորեմերկ երիտասարդ կնոջ կերպարով։ Նա ունի կիսափակ, էքստազի մեջ գտնվող աչքեր և սև գահավիժող վարսեր։ Կանոնական, այսինքն եկեղեցու կանոններով սահմանված Տիրամոր պատկերից, կտավում մնացել է միայն գլխի շուրջը տարածվող լուսապսակը։ Որմնանկարի տարբերակը բավականին տարբերվում է յուղաներկ կտավից։

Ներշնչանք խմբագրել

Նկարի տարեբերակներից մեկի բնորդը հանդիսանում է գրող, դաշնակահար և արվեստագետների ներշնչանք Դագնի Յուլը՝ գրող Ստանիսլավ Պշիբևսկու կինը և Մունկի մոտիկ ընկերուհին[3][4]։

Գտնվելու վայր խմբագրել

«Տիրամայր» կտավի տարբերակները ներկա պահին պահպանվում են Մունկի թանգարանում և Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում, ինչպես նաև Համբուրգյան Կունստհալեում։ Եվս երկու տարբերակ պահպանվուն են անհատական հավաքածուներում[2]։

Կողոպուտ խմբագրել

2004 թվականին երկու զինված գողեր Մունկի թանգարանից դուրս հանեցին «Տիրամայր» և «Ճիչ» ստեղծագործությունները[5]։ 2006 թվականի մայիսին, երբ դեռևս նկարները չէին գտնվել, ենթադրյալ հափշտակիչների դատական նիստն էր ընթանում։ Երեք անձինք ստացան չորսից մինչև ութ տարի ազատազրկում, որոնցից երկուսը միաժամանակ նաև մեծ տուգանքի պետք է վճարեին, ևս երեք անձինք արդարացվեցին[6]։ Ոստիկանությունը գտավ հափշտակված նկարները այդ թվականի օգոստոս ամսին[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Стенерсен, Рольф. Эдвард Мунк. М.: Искусство, 1972 г.
  2. 2,0 2,1 «About the motif Scream and Madonna»։ Музей Мунка։ 15 мая 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-08-ին։ Վերցված է 2009-10-08 
  3. Mary Kay Norseng Dagny: Dagny Juel Przybyszewska, the Woman and the Myth. — University of Washington Press, 1991. — С. 8. — 219 с. — ISBN 0295969997
  4. Sue Prideaux Edvard Munch: Behind the Scream. — Yale University Press, 2007. — С. 145. — 391 с. — ISBN 9780300124019
  5. «Scream stolen from Norway museum»։ BBC։ 22 августа 2004։ Արխիվացված օրիգինալից 2012-04-08-ին։ Վերցված է 2009-10-08 
  6. «Three guilty of The Scream theft»։ BBC։ 2 мая 2006։ Արխիվացված օրիգինալից 2012-04-08-ին։ Վերցված է 2009-10-08 
  7. Berglund Nina (31 августа 2006)։ «Munch paintings recovered»։ Aftenposten։ Արխիվացված օրիգինալից 2011-05-24-ին։ Վերցված է 2009-10-08 

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Мадонна» Archived 2010-04-02 at the Wayback Machine. на сайте Университета штата Калифорния