Տիպատատուկ ցանկապատային

բույսերի տեսակ
Տիպատատուկ ցանկապատային
Տիպատատուկ ցանկապատային
Տիպատատուկ ցանկապատային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Պատատուկազգիներ (Convolvulaceae)
Ցեղ Calystegia
Տեսակ Տիպատատուկ ցանկապատային (C. sepium)
Միջազգային անվանում
Calystegia sepium
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տիպատատուկ ցանկապատային (լատին․՝  Calystegia sepium), պատուտակազգիների ընտանքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Փաթաթվող, բարակ ցողունով, մինչև 2,5 մ երկարությամբ թունավոր, սողացող կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ Խոշոր ծաղկակից տերևներով, երկար ծաղկակոթերով, խոշոր, հնգանդամ ծաղիկները աճում են տերևանութներից մեկական։ Բաժակաթերթերը խորը բաժանված են ձվաձև կամ նշտարաձև, սրված մասերի։ Բաժակից 3-4 անգամ երկար ձուլաձև պսակը սպիտակ է և ձագարաձև։ Օվալաձև կամ գնդաձև, բազմաթիվ կլորավուն-ձվաձև, կնճռոտ սերմերով պտուղը չորսփեղկավոր տուփիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է նախալեռնային և ստորին լեռնային գոտիների թփուտներում, ցանկապատերի մոտ, գետափնյա բուսուտներում և այգիներում։ Տարածված է Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի մարզերում և Երևանում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են արմատներն ու վերգետնյա զանգվածը, որը հավաքում են ծաղկման շրջանում և չորացնում։ Բույսի վերգետնյա մասի թուրմը արտաքին կիրառման եղանակով օգտագործում են վերքերի, վնասվածքների, խոցերի բուժման համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիպատատուկ ցանկապատային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիպատատուկ ցանկապատային» հոդվածին։