Տիեզերական հեռուստատեսություն

Տիեզերական հեռուստատեսություն, հեռուստահաղորդման ցանցով տիեզերական տարածությունում կամ որևէ մոլորակի վրա գտնվող տիեզերական ապարատից պատկերների անմիջական հաղորդում և ընդունում։ Տիեզերանավում տեղակայված ապարատներից ուղարկված պատկերների ռադիոազդանշաններն ընդունվում են ռադիոկապի երկրային կայաններում, այնուհետև հաղորդվում հեռուստակենտրոն, որտեղից ԽՍՀՄ-ի, եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հեռուստացանցերով ենթարկվում են վերատրանսլյացիայի։ Տիեզերական հեռուստատեսության սկիզբը դրվել է 1962 թվականի օգոստոսին՝ «Վոստոկ-3» և «Վոստոկ-4» տիեզերանավերից տիեզերագնացներ Ա․ Դ․ Նիկոլաևի և Պ․ Ռ․ Պոպովիչի հեռուստատեսային պատկերների հաղորդմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 711