Տիգրան Վարդանի Մարտիրոսյան

հայ ծանրամարտիկ
Այս հոդվածը ծանրամարտիկի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Տիգրան Մարտիրոսյան։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Վարդանի Մարտիրոսյան (մարտի 3, 1983(1983-03-03), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009)։ Հայաստանի բազմակի, Եվրոպայի (2008) չեմպիոն, աշխարհի առաջնության (2006) և օլիմպիական խաղերի (2008) մեդալակիր։

Տիգրան Վարդանի Մարտիրոսյան
Ծնվել էմարտի 3, 1983(1983-03-03) (41 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունծանրամարտիկ

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը ծանրամարտով սկսել է զբաղվել 1995 թ. Վահան Բիչախչյանի գլխավորությամբ։ Արդեն 1997-ին նա դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն, իսկ 1998 և 1999 թվականներին կրկնել է այդ հաջողությունը։

2001 և 2003 թվականներին նվաճել է Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնությունների մեդալներ։ Դրանից հետո սկսել է հանդես գալ մեծահասակների մրցումներում։

Եղել է 2004 թ. Աթենքի օլիմպիական խաղերի մասնակից՝ զբաղեցնելով 7-րդ տեղը։

2006 թ. դարձել է Սանտո Դոմինգոյում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2007 թ. Ստրասբուրգի Եվրոպայի առաջնությունից առաջ ստացել է ծանր վնասվածք, որը նրան թույլ չի տվել մասնակցել այդ առաջնությանը և ինչպես հարկն է նախապատրաստվել աշխարհի հաջորդ առաջնությանը, որտեղ նա զբաղեցրել է միայն 10-րդ տեղը։

2008 թ. Մարտիրոսյանը դարձել է Իտալիայի Լինյանո քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության հաղթող և բրոնզե մեդալ է նվաճել Պեկինի օլիմպիական խաղերում։ Եվրոպայի առաջնությունում տարած իր հաղթանակը նա նվիրել է Խաչատուր Քափանակցյանի` ծանրամարտի Հայաստանի հավաքականի` ավտովթարում զոհված մարզիչներից մեկի հիշատակին[1]։

2009 թ. Հարավային Կորեայի Կոյան քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում Տիգրանը պոկում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ, սակայն մեջքի հատվածում ցավերի պատճառով չի մասնակցել հրում վարժությանը[2]։

2010 թ. սեպտեմբերին Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունում անհաջող հանդես գալու պատճառով նա և մեկ այլ ծանրամարտիկ՝ Գևորգ Դավթյանը, դուրս մնացին Հայաստանի հավաքականի կազմից։ Նրանք, ստանալով զրո, չկարողացան օլիմպիական վարկանիշային միավոր բերել Հայաստանին[3]։ 2016 թ․ դոպինգ թեստի վերստուգման արդյունքում օլիմպիական խաղերի 85կգ քաշային կարգի արծաթե մեդալակիրի դոպինգ թեստի արդյունքները դրական էին այդ պատճառով Ռիբակովի Անդրեյին հակադոպինգային կազմակերպություն զրկում է արծաթե մեդալից և մեդալ է շնորհում Տիգրան Վարդանի Մարտիրոսյանին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գևորգ Դավթյան. «Պատրաստ եմ ռեկորդների»(չաշխատող հղում)
  2. Ամեն ինչ դեռ առջևում է
  3. Տիգրան Վ. Մարտիրոսյանն ու Գևորգ Դավթյանը դուրս են մնացել ծանրամարտի Հայաստանի հավաքականից
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել