Տիգրան Սահակյան

քաղաքական գործիչ

Տիգրան Գալուստի Սահակյան (ծնվ. 17 փետրվարի 1972 թ., ք. Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ։

Տիգրան Սահակյան
Ծնվել էփետրվարի 17, 1972(1972-02-17) (48 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

ԿրթությունԽմբագրել

Աշխատանքային գործունեությունըԽմբագրել

  • 1995-1997 թթ. - աշխատել է Երևանի թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում՝ որպես ընդհանուր բժիշկ-ստոմատոլոգ։
  • 1997-2002 թթ. - Երևանի թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկայի գլխավոր բժշկի (տնօրենի) տեղակալ։
  • 2002-2004 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետի տեղակալ։
  • 2004-2010 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի կրթության, գիտության և անձնակազմի կառավարման վարչության պետ։
  • 2004 թվականից - ՀՀ առողջապահության նախարարության միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի նախագահ։
  • 2010 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ[1]։

Պարգևներ և կոչումներԽմբագրել

  • Միջազգային ստոմատոլոգիական ակադեմիայի թղթակից անդամ (2010)։
  • ՀՀ Պաշտպանության նախարարի պատվոգիր (2004)։
  • ՀՀ Առողջապահության նախարարի պատվոգիր (2004)։
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2005)։
  • ՀՀԿ նախագահի պատվոգիր (2012)։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Տիգրան Սահակյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին է և ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի եղբայրը։

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։ Ունի պահեստազորի լեյտենանտի կոչում։

ԾանոթագրություններԽմբագրել