Տիգրան Հակոբյան (պատմաբան)

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Հակոբյան (այլ կիրառումներ)

Տիգրան Հարությունի Հակոբյան (1897, Արդաբիլ, Իրան - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։

Տիգրան Հակոբյան
Ծնվել է1897
Արդաբիլ, Իրան
Մահացել է1977
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Հակոբյանը ծնվել է Իրանի Արդաբիլ քաղաքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թավրիզում։ 1917 թվականին ընդունվել է այդ քաղաքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության մեջ[1]։

1921 թվականի վերջերին եկել է Խորհրդային Հայաստան, որտեղ կատարել է կուսակցական տարբեր աշխատանքներ[1]։

1927-1930 թվականներին Տիգրան Հակոբյանը սովորել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտում, որից հետո ևս մեկ տարի՝ Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայում։ Վերադառնալով Երևան՝ 1932 թվականին նշանակվել է Կոմհամալսարանի ռեկտոր։ 1934 թվականից նա դասախոսել է Երևանի պետական համալսարանում, այնուհետև՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական և Բաքվի հայկական մանկավարժական ինստիտուտներում։ 1947-1952 թվականներին Հակոբյանը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի վարիչի, իսկ 1958-1963 թվականներին` բանասիրական ֆակուլտետի արևելյան ֆիլոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնները[1]։

Կյանքից հեռացել է 1977 թվականին՝ 80 տարեկանում։ Թաղված է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[2]։

Աշխատություններ խմբագրել

Առանձին գրքերով կամ գիտական ժողովածուներում Հակոբյանը լույս է ընծայել հետևյալ ծավալուն հետազոտությունները.

  • «Ռուսական առաջին ռևոլյուցիայի ազդեցությունը 1905-1911 թթ. իրանական ռևոլյուցիայի վրա» (Երևան, 1955)[3]
  • «Հայերի պայքարը կաթոլիկ միսիոներների ասիմիլատորական ձգտումների դեմ Իրանում, 16-18-րդ դարերում» («Արևելագիտական ժողովածու», թիվ 1, 1960)[4] և այլն[1]։

Պարսկերենից թարգմանել է քրդերի պատմության սկզբնաղբյուր հանդիսացող «Շարաֆ-Նամեի» 1-ին հատորը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ստեփանյան, Գառնիկ (1981). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Բ, Ժ-Մ. Երևան: Սովետական գրող. էջ 150. ISBN 5-550-00265-5.
  2. «The memorial of Hakobyan Tigran (Տիգրան Հակոբյան Հարությունի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «Ռուսական առաջին ռևոլյուցիայի ազդեցությունը 1905-1911 թթ. իրանական ռևոլյուցիայի վրա». publishing.ysu.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
  4. Հովհաննիսյան Նիկոլայ; Եգանյան Հ; Սարգսյան Ե; Ակոպով Գ; Մհոյան Շ; Սարգսյան Գ; Սաֆրաստյան Ռուբեն; Ինճիկյան Հ; Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիա (eds.). «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ». ՀՍՍՀ ԳԱ հրատ. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.(չաշխատող հղում)