Տիգրան Հովհաննեսի Խուդավերդյան (ռուս.՝ Тигран Оганесович Худавердян, դեկտեմբերի 11, 1981(1981-12-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռուսաստանցի գործարար, Yandex ընկերությունների խմբի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ։

Տիգրան Խուդավերդյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1981(1981-12-11) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգործարար, գործադիր տնօրեն և Յանդեքս
 Tigran Khudaverdyan Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Տիգրան Խուդավերդյանը ծնվել է 1981 թվականին, Երևանում։ 2004 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի բաժինը[1]։ Մինչ Yandex-ին միանալը նա մասնակցել է ինտերնետային նախագծերի մշակմանը և ղեկավարել վեբ ստուդիա[2]։

Կարիերա խմբագրել

Տիգրան Խուդավերդյանը միացել է Yandex-ին 2006 թվականի ապրիլին՝ որպես պորտալային ծառայությունների և տեխնոլոգիաների գծով ծրագրի ղեկավար։ Այդ ժամանակից ի վեր նա ղեկավարել է Yandex-ի մի քանի հաջողված նախագծեր, այդ թվում՝ Yandex.Browser-ը և Yandex.Navigator-ը[3]։

2009-ից 2012 թվականներին նա եղել է պորտալային արտադրանքների և բջջային հավելվածների բաժնի ղեկավար[4]։ 2012 թվականից նա գլխավորում է Յանդեքս.Browser և Yandex.Տաքսի նախագծերը, իսկ 2013 թվականին նշանակվել է արտադրանքի մշակման բաժնի ղեկավար[5]։

2015 թվականին նա տեղափոխվել է Yandex.Տաքսի և զբաղեցրել զբաղեցրել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը[3]։

2019 թվականին Տիգրան Խուդավերդյանը նշանակվել է Yandex NV-ի գործադիր տնօրենի տեղակալ[6] և միացել ընկերության տնօրենների խորհրդին[7]։

2019 թվականին նա ընդգրկվել է համաշխարհային տնտեսական ֆորումի նախաձեռնած «Երիտասարդ գլոբալ առաջնորդների» ցանկում[8]։

2020 թվականին նա մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ որպես «Անհավասարություն. տնտեսական աճի խոչընդոտ» քննարկման բանախոս[9]։

2022 թվականի մարտի 15-ն Խուդավերդյանը նշանակվում է Յանդեքսի գլխավոր տնօրեն[10]։ Նույն օրվա երեկոյան Տիգրան Խուդավերդյանին ներառում են Ռուս-ուկրաինայան պատերազմի պատճառով Եվրոմիության պատժամիջոցների 4–րդ փաթեթում պատժամիջոցային ցանկում[11], ինչից հետո նա լքում է գլխավոր տնօրենի պաշտոնը և «Yandex N.V» տնօրենների խորհուրդը[12]։ Նույն պատճառով Խուդավերդյանը հայտնվում է Բրիտանիայի իսկ ամիսներ անց՝ հուլիսի 7–ին նաև Կանադայի պատժամիջոցային ցանկում[13]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի հինգ որդի[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tigram Khudaverdyan Profile». Webit. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  2. 2,0 2,1 «Tigran Khudaverdian». World Economic Forum.
  3. 3,0 3,1 «Tigran Khudaverdyan, Deputy CEO, Yandex». www.topionetworks.com.
  4. «Трансформация "Такси" и сборка часов: чем Тигран Худавердян занимался до руководства "Яндексом"». vc.ru.
  5. «Tigram Khudaverdyan Profile». Webit. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  6. «Yandex Appoints Tigran Khudaverdyan as Deputy CEO». russiabusinesstoday.com.
  7. «Tigran Khudaverdyan, Yandex NV: Profile and Biography». Bloomberg.com.
  8. «Community». The Forum of Young Global Leaders.
  9. «Inequality: A Barrier to Economic Growth». Roscongress Building Trust.
  10. ««Яндекс» сообщил о смене гендиректора». РБК (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  11. «Bloomberg - EU Discussing Sanctions on Chelsea's Abramovich, Other Russians». www.bloomberg.com. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  12. «Тигран Худавердян покинет Совет директоров и пост заместителя гендиректора Yandex N. V.». tass.ru (ռուսերեն). 16.03.2021. Վերցված է 2022 թ․ մարտի 15-ին.
  13. «Канада ввела санкции против патриарха Кирилла и главы Роскомнадзора». интерfакс. 08.07.2022.