Տիգրան Խաչատրյան (նյարդավիրաբույժ)

հայ նյարդավիրաբույժ

Տիգրան Կոլյայի Խաչատրյան, հայ նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու (2012)։ ՀՀ Նախագահի մրցանակակիր, Հայաստանում ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադիր (2013)[1][2][3]։

Տիգրան Խաչատրյան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտություննյարդավիրաբույժ
ԱնդամակցությունԱմերիկայի նյարդավիրաբույժների ասոցիացիայի,
Եվրոպայի նյարդավիրաբուժական ասոցիացիաների ընկերակցության անդամ,
Պարագվայի նյարդավիրաբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ,
ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի գիտական խորհրդի,
Ինտերվենցիոն սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի անդամ
ՊարգևներՀՀ Նախագահի մրցանակ «Հայաստանի Հանրապետությունում ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրման և զարգացման համար»(2012)
Տարվա լավագույն երիտասարդ բժիշկ (2012)

Կենսագրություն խմբագրել

2006 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։ 2012 թվականին ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[4]։ 2010 թվականից հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության բաժանմունքի նյարդավիրաբույժ, միաժամանակ, նույն համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի ասիստենտ[4][5]։ 2013 թվականից 2015 թվականներին զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր։ Հանդիսանում է Ամերիկայի նյարդավիրաբույժների ասոցիացիայի (2013 թվականից), Եվրոպայի նյարդավիրաբուժական ասոցիացիաների ընկերակցության (2011 թվականից) անդամ, Պարագվայի նյարդավիրաբուժական ասոցիացիայի (2012 թվականից) պատվավոր անդամ, ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի գիտական խորհրդի (2015 թվականից), Ինտերվենցիոն սրտաբանության և ներանոթային վիրաբուժության հայկական ասոցիացիայի (1996 թվականից) անդամ[6]։

Գործունեություն խմբագրել

Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի անոթային հիվանդություններին, ինչպես նաև ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածքների ժամանակ գլխուղեղը սնուցող զարկերակների վնասվածքներին։ Մեծ ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում անոթային և ներանոթային նյարդավիրաբուժության զարգացման հարցում։ Հիմնադրել է Հայաստանում առաջին դիսսեկցիոն նյարդավիրաբուժական լաբորատորիան նյարդավիրաբույժների ուսուցման համար։ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացրել է մի շարք նյարդավիրաբուժական միջամտություններ[7][8][9]։ Վերապատրաստվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում[10][11]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀՀ Նախագահի մրցանակ «Հայաստանի Հանրապետությունում ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրման և զարգացման համար» (2012)[1][2][3]։
  • Տարվա լավագույն երիտասարդ բժիշկ (2012)[12]

Գիտական աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղի է ունեցել Հայաստանի Նախագահի 2012 թվականի մրցանակների հանձնման արարողությունը
  2. 2,0 2,1 «Board member Dr. Arthur Grigorian receives presidential award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  3. 3,0 3,1 http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Mirror-Spectator/270713.pdf
  4. 4,0 4,1 «Տիգրան Խաչատրյան». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  5. http://www.ysmu.am/index.php?option=com_content&view=article&id=533:neurological-surgery&catid=53&Itemid=594&lang=en(չաշխատող հղում)
  6. «AICERA». www.aicera.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  8. «ԵՊԲՀ. Աննախադեպ վիրահատություն ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում». www.med-practic.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «WFNS-Aesculap Adult Fellowship in Tübingen». www.bbraun.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  11. «Education and Training of Armenian Physicians». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  12. «Տարվա բժիշկ» մրցանակաբաշխություն