Տիգրան Թոքմաջյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոքմաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Արմենակի Թոքմաջյան (սեպտեմբերի 10, 1923(1923-09-10), Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 6, 2004(2004-11-06), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985)

Տիգրան Թոքմաջյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1923(1923-09-10)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 6, 2004(2004-11-06) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1945) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Կենսագրություն խմբագրել

1945 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1969-1970 թվականներին դասավանդել է ԵԳՈՒ-ում, 1970-1983 թվականներին՝ ՀՊՄԻ-ում[1]։

Ստեղծել է բնապատկերներ, պատմամշակութային թեմաներով կոմպոզիցիաներ, որմնանկարներ, գրաֆիկական գործեր։

  • «Սևան» (1985)
  • «Ժայռեր» (1990)
  • «Լավաշ թխող կանայք» (1996)
  • «Գողգոթա» (1996)
  • «Խաչելություն» (1997)
  • «Սուրբ Հռիփսիմե» (1998)
  • «Հայոց դարձը» (2000, Սուրբ էջմիածնի վեհարան)

Կոմպոզիցիաներ՝

  • «Գրիգոր Նարեկացի » (1999)
  • «Մեսրոպ Մաշտոցը» (1999, եռանկար)
  • Դավթաշեն գյուղի (ՀՀ Արագածոտնի մարզ) մշակույթի տան որմնանկարներ (1983-1984)
  • Երևանի № 185 (1986) և № 189 (1990-ական թթ.) դպրոցների որմնանկարներ

Ձևավորել է գրքեր։ Գործերից պահվում են ՀԱՊ-ում, Մարտունու պատկերասրահում, Սուրբ Էջմիածնի վանքում, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց թանգարանում և այլուր։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1995, 2000, 2003)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.