Տիգրան Գամաղելյան

հայ բանաստեղծ, լրագրող

Տիգրան Միհրանի Գամաղելյան (հունվարի 17, 1944(1944-01-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, լրագրող։ Հայաստանի ժուռնալիստների և գրողների միության անդամ (1989):

Տիգրան Գամաղելյան
Ծնվել էհունվարի 17, 1944(1944-01-17)[1] (80 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի ժուռնալիստների միություն և ՀԳՄ
Տիգրան Գամաղելյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Գամաղելյանը ծնվել է 1944 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայկական հանրագիտարանում, «Լույս» հրատարակչությունում, Մամուլի պետական կոմիտեում։ 1993-1999 թվականներին եղել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական վերլուծաբանը։ Մամուլում հրապարակել է ավելի քան 500 հոդված, որից 100-ը` քաղաքական։ Դասախոսել է «Մշակույթի համալսարանում»[2]։

Կազմել և հրատարակել է հայ դասական գրողների ժողովածուները։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են մամուլում։ Լույս են տեսել նրա «Երգեհոն» (1980), «Ստեղնաշար» (1985), «Ժպիտներ» (մանկական, 1986), «Երազող հեծյալներ» (արձակ, 1987), «Առագաստն իմ մեջ» (1988), «Երկունք լույսի» (1990), «Խոյակներ ինձնից» (2015) գրքերը[3][4]։

Երկեր խմբագրել

  • Հյուր եղիր ինձ, Տեր, Երևան, 2011։
  • Անավարտ տաճար, Երևան, 2006։
  • Մանկական հանդես, Երևան, 2006։
  • Երկունք լույսի, Երևան, 1990։
  • Առագաստն իմ մեջ, Երևան, 1988։

Ծանոթագրություններ խմբագրել