Տիգրանուհի Ալիխանյան

հայ բջջաբան

Տիգրանուհի Պատվականի Ալիխանյան (հուլիսի 9, 1950(1950-07-09)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բջջաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2000)։ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ[2]։

Տիգրանուհի Ալիխանյան
Ծնվել էհուլիսի 9, 1950(1950-07-09)[1] (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1973)
Մասնագիտությունբջջաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (2000)
ԱշխատավայրԱկադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Տիգրանուհի Ալիխանյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 9-ին, Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1979 թվականից աշխատում է Երևանի «Շտապ օգնության» հիվանդանոցում (2004 թվականից՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն), 1989 թվականից` լաբորատոր բաժանմունքի վարիչ, 1991 թվականից, միաժամանակ` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկալաբորատոր ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր[3][4]։

Աշխատանքները վերաբերում են տարբեր օրգան-համակարգերի ուռուցքների և նախաուռուցքային վիճակների կլինիկական, բջջաբանական ախտորոշմանն ու կլինիկական արյունաբանությանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=73
  2. «Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոն». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  3. 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  4. Ալիխանյան, Տիգրանուհի Պատվականի