«Տեր և տիկին Քացախները» (ռուս.՝ «Миссис У́ксус и мистер У́ксус»), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նատալյա Գոլովանովան, 1985 թվականին, ըստ անգլիական ժողովրդական հեքիաթների մոտիվների[1]։

Տեր և տիկին Քացախները
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորՆատալյա Գոլովանովա
ՍցենարիստՎլադիմիր Գոլովանով
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն624 վայրկյան
Թվական1985

Սյուժե խմբագրել

Տիկին Քացախը կռվարար կին է, որի գործը շրջապատի վերաբերյալ անընդհատ դժգոհություն արտահայտելն է։ Նրա ամուսինը` պարոն Քացախը, միշտ համաձայնում է կնոջ հետ` ասելով․ «Դու միանգամայն ճիշտ ես, սիրելիս»։ Մի անգամ նրան իր ամուսնու հետ հրավիրում են թագավորի փերիների պարահանդեսին։ Ճանապարհին նրանք տեսնում են պարկապզուկ նվագողին, որը խեղդվում էր գետում, սակայն չեն օգնում նրան։ Պարահանդեսի ժամանակ տիկին Քացախը շարունակում է բոլորին նկատողություններ անել, և ահա պարզվում է, որ լավագույն պարկապզուկ նվագողը պարահանդեսին չի եկել։ Երբ նրան գտնում են, երաժիշտը հրաժարվում է նվագել, քանի որ նա շատ տխուր էր։ Տիկին Քացախը վրդովվում է նրա կողմից այդչափ «եսասիրության« համար։ Փերիների թագավորի թևավոր լրաբերը հայտարարում է, որ պարահանդեսը տեղափոխվում է, և բոլորը, բացառությամբ տիկին և պարոն Քացախների, տոնը կշարունակեն լուսնի վրա։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Ռինա Զելյոնայա՝ Տիկին Քացախ
  • Վասիլի Լիվանով՝ Գայլ
  • Բորիս Նովիկով՝ Պարկապզուկ նվագող
  • Ի․ Բուռլակովա՝ Լրաբեր պերի
  • Բորիս Ռունգե՝ Պարոն Քացախ

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Գոլովանով
  • Ռեժիսոր՝ Նատալյա Գոլովանովա
  • Բեմադրող նկարիչ՝ Թամարա Զույկովա
  • Օպերատոր՝ Մայա Պոպովա
  • Կոմպոզիտոր՝ Շանդոր Կալլոշ
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Վիոլետա Կոլեսնիկովա, Ալեքսանդր Դորոգով, Էլվիրա Մասլովա, Ալեքսանդր Մազաև, Ալեքսեյ Բուկին, Յուրի Մեշերյակով
  • Նկարիչներ՝ Տատյանա Մակարովա, Վերա Խարիտոնովա, Օլգա Նովոսյոլովա, Նիկոլայ Միտրոխին
  • Ռեժիսորի օգնական՝ Գ․ Չիկինա
  • Մոնտաժող՝ Ի․ Գերասիմովա
  • Խմբագիր՝ Տատյանա Պապորովա
  • Տնօրեն՝ Վ․ Եգորշին
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков] Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ խմբագրել