Տերեփուկ լևզեանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Բարդածաղկավորներ
Տեսակ Տերեփուկ լևզեանման
Լատիներեն անվանում
Centaurea leuzeoides


Տերեփուկ լևզեանման (լատին․՝ Centaurea leuzeoides), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա բույս է, ունի 20-85 սմ բարձրություն, ծածկված է սպիտակ կամ մոխրագույն փունջ-փունջ ոստայնանման թավոտությամբ։ Ստորին տերևների երկարությունը հասնում է 9-17 սմ երկարության, լայնությունը՝ 3-7 սմ-ի, նեղ-նշտարաձև եզրային սեգմենտները 1-4 զույգ են, կոթունի երկարությունը 3-5 սմ է։ Զամբյուղները համարյա գնդաձև են։ Ծածկոցի թերթերը բազմաշարք են, ուռուցիկ, հավելուկներով։ Ծաղիկները վարդագույն են։ Սերմիկների երկարությունը 6-8,5 մմ է, պապուսի երկարությունը՝ 6-9 մմ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայտնի է Դարեղեգիսի (Մարտիրոս գյուղի շրջակայք) և Զանգեզուրի (Տաթև գյուղի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում և Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1700-1900 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, տափաստանում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Չափազանց հազվագյուտ լինելու պատճառով տեսակին սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ է։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.