Տերեփան միջանկյալ

բույսերի տեսակ
Տերեփան միջանկյալ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ցեղ Crupina
Տեսակ Տերեփան միջանկյալ (C. intermedia)
Միջազգային անվանում
Crupina intermedia

Տերեփան միջանկյալ (լատին․՝ Crupina intermedia), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բարակ, ուղիղ, 20-80 սմ բարձրությամբ ցողունով միամյա խոտաբույս է։ Տերևները հերթադիր են, խոր փետրաձև։ Զամբյուղները բազմածաղիկ են և կլորավուն։ Ծաղիկները ծիրանագույն են, երկսեռ ծաղիկների պսակի խողովակը՝ համարյա հարթ մազիկներով։ Սերմնիկները հակաձվաձև են կամ գլանաձև[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Դարեղեգիսի (Մարտիրոս և Խնձորուտ գյուղերի միջև) և Մեղրու (Լեհվազ, Այգեձոր) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Ալժիրում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակերևույթից 1000-1700 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, գիհու և կաղնու նոսրանտառներում, ժայռերի միջև, խճաքարոտ թափվածքներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր, ընդգրկված չէ նաև GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.