Տերենս Կոնգոլո (հոլ.՝ Terence Kongolo, փետրվարի 14, 1994(1994-02-14)[1][2], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Հադերսֆիլդ Թաունի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Football pictogram.svg
Տերենս Կոնգոլո
Terence Kongolo
Terence Kongolo 20140410.jpg
Կոնգոլոն Ֆեյենորդի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1994(1994-02-14)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 183 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Հադերսֆիլդ Թաուն
Համար 5
Պատանեկան կարիերա
2002-2012 Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2017 Նիդերլանդներ Ֆեյենորդ 106 (1)
2017-2018 Ֆրանսիա Մոնակո 3 (0)
2018   Անգլիա Հադերսֆիլդ Թաուն 3 (0)
2018-ներկա Անգլիա Հադերսֆիլդ Թաուն 2 (0)
Ազգային հավաքական
2009 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ15 2 (0)
2009-2010 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ16 4 (1)
2010-2011 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ17 16 (2)
2011-2012 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ18 2 (0)
2012-2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 10 (0)
2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ20 1 (0)
2013-2015 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 6 (1)
2014-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 23-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 23-ի, 2018

Ակումբային կարիերաԽմբագրել

ՖեյենորդԽմբագրել

Կոնգոլոն Ֆեյենորդի ակադեմիայի սան է[4]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2010 թվականի հունիսի 15-ին[5]։ Իր դեբյուտը նշեց 2012 թվականի ապրիլի 14-ին՝ փոխարինելով Ստեֆան դե Վրեյին Էքսելսիորի դեմ խաղում[6]։ 2012 թվականի հուլիսի 26-ին Կոնգոլոն երկարաձգեց իր պայմանագիրը Ֆեյենորդի հետ մինչև 2015 թվականը[7]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 31-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի Դինամո Կիևի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 26-ին՝ ՆԵԿ-ի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև ինքնագոլի հեղինակ[9]։ Հոկտեմբերի 7-ին հոլանդացին հեռացվեց խաղադաշտից Գրոնինգենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 26-րդ րոպեին[10]։

2014 թվականի հուլիսի 28-ին Կոնգոլոն երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2017 թվականը[11]։ Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 2-ին՝ Ստանդարտ Լյեժի դեմ խաղում[12]։ 2016 թվականի հունվարի 26-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2018 թվականը[13]։ 2016 թվականի ապրիլի 24-ին Կոնգոլոն խաղադաշտ դուրս եկավ Նիդերլանդների գավաթի եզրափակչի Ուտրեխտի դեմ խաղում[14]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[15][16]։ Իր առաջին գոլը Էրեդիվիզիում խփեց սեպտեմբերի 25-ին՝ Ռոդայի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը Ֆեյենորդի ավագի թևկապով Կոնգոլոն անցկացրեց 2017 թվականի հունվարի 26-ին՝ Նիդերլանդների գավաթի Վիտեսի դեմ խաղում[18]։ Ապրիլի 26-ին հոլանդացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[19]։ Ֆեյենորդի առաջին թիմի կազմում Կոնգոլոն 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ դարձավ անցկացրած 138 խաղերում՝ օգնելով իր թիմին 1999 թվականից հետո առաջին անգամ հաղթել Նիդերլանդների առաջնությունը[20][21]։

ՄոնակոԽմբագրել

2017 թվականի հուլիսի 3-ին Կոնգոլոն 5 տարվա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ[22][23]։ Ակումբը նրա համար վճարեց 11․4 միլիոն ֆունտ ստերլինգ[24][25]։ Իր դեբյուտը Մոնակոյի կազմում նշեց հուլիսի 29-ին՝ Ֆրանսիայի սուպերգավաթի ՊՍԺ-ի դեմ խաղում[26]։ Իր առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց հոկտեմբերի 13-ին՝ Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[27]։ Մոնակոյի կազմում Կոնգոլոն անցկացրեց 6 հանդիպում[28]։

Հադերսֆիլդ ԹաունԽմբագրել

2018 թվականի հունվարի 2-ին Կոնգոլոն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Հադերսֆիլդ Թաունին[29][30]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 6-ին՝ Անգլիայի գավաթի Բոլտոն Ուոնդերերսի դեմ խաղում[31]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց հունվար 13-ին՝ Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[32]։ Հունիսի 8-ին Կոնգոլոն ռեկորդային[33] 17․5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Հադերսֆիլդ Թաուն[34][35]։ Նա ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր[36][37]՝ ստանալով 5 համարի մարզաշապիկը։

Միջազգային կարիերաԽմբագրել

Կոնգոլոն իրավասու էր ներկայացնել Նիդերլանդները, Շվեյցարիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգային ասպարեզում, սակայն ընտրեց Նիդերլանդները[38]։ 2011 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում հաղթեց Եվրոպայի առաջնությունը[39][40]՝ անցկացնելով 4 հանդիպում։ Կոնգոլոն գոլի հեղինակ դարձավ առաջնության եզրափակչում՝ Գերմանիայի դեմ խաղում[41]՝ օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[42] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[43]։ 2011 թվականի հունիսին Կոնգոլոն մասնակցեց աշխարհի առաջնությանը[44]՝ անցկացնելով 3 հանդիպում[45], իսկ Նիդերլանդները դուրս մնաց խմբային փուլից[46]։

Իր դեբյուտը Նիդերլանդների ազգային հավաքականում Կոնգոլոն նշեց 2014 թվականի մայիսի 17-ին՝ Էկվադորի դեմ ընկերական խաղում[47]։ 2014 թվականին նա մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով միայն խմբային փուլի Չիլիի դեմ խաղում[48][49], իսկ Նիդերլանդները զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[50]՝ 3-րդ տեղի համար խաղում 3-0 հաշվով հաղթելով Բրազիլիային[51]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[52]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆեյենորդ 2011–12 Էրեդիվիզի 1 0 0 0 0 0
2012–13 5 0 2 2 1 0 8 2
2013–14 17 0 1 0 0 0 18 0
2014–15 31 0 1 0 11 0 2 0 45 0
2015–16 29 0 6 0 35 0
2016–17 23 1 3 0 4 0 1 0 32 1
Ընդհանուր 106 1 13 2 16 0 3 0 138 3
Մոնակո 2017–18 Լիգա 1 3 0 0 0 1 0 2 0 6 0
Հադերսֆիլդ Թաուն 2017–18 Պրեմիեր Լիգա 13 0 4 0 0 0 17 0
2018–19 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 15 0 4 0 0 0 0 0 19 3
Կարիերայի ընդհանուր 124 1 17 2 17 0 5 0 163 3

Միջազգային վիճակագրությունԽմբագրել

2018 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ[52]

Նիդերլանդներ
Տարի Խաղեր Գոլեր
2014 2 0
2015 1 0
2018 1 0
Ընդհանուր 4 0

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Ֆեյենորդ

ՄիջազգայինԽմբագրել

Նիդերլանդներ Մ17

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն․ 2011[40]

Նիդերլանդներ

ԱնհատականԽմբագրել

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական․ 2011[43]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Netherlands - T. Kongolo - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  4. «Talent Spotter: Terence Kongolo – the Dutch destroyer who could surpass De Vrij & Martins Indi | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  5. «Terence Kongolo tekent eerste profcontract- Feyenoord.nl» (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-23 
  6. «Feyenoord Rotterdam - Excelsior Rotterdam, Apr 14, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  7. «Kongolo blij met nieuw contract bij Feyenoord- Feyenoord.nl» (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-23 
  8. «Dynamo Kyiv - Feyenoord Rotterdam, Jul 31, 2012 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  9. «NEC Nijmegen - Feyenoord Rotterdam, Sep 26, 2012 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  10. «FC Groningen - Feyenoord Rotterdam, Oct 7, 2012 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  11. «Kongolo pens new Feyenoord deal»։ www.feyenoord.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-27-ին։ Վերցված է 2018-08-23 
  12. «Feyenoord Rotterdam - Standard Liège, Oct 2, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  13. «Kongolo verlengt contract bij Feyenoord tot 2018- Feyenoord.nl» (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-23 
  14. «Feyenoord Rotterdam - FC Utrecht, Apr 24, 2016 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  15. «FEYENOORD WINT KNVB BEKER 2016! - Nieuws - Kameraadjes | Feyenoord.nl»։ kameraadjes.feyenoord.nl (հոլանդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-27-ին։ Վերցված է 2018-08-23 
  16. 16,0 16,1 «Feyenoord beat Utrecht to win KNVB-Beker final»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  17. «Feyenoord Rotterdam - Roda JC Kerkrade, Sep 25, 2016 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  18. «Vitesse Arnhem - Feyenoord Rotterdam, Jan 26, 2017 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  19. «Kongolo jaar langer bij Feyenoord- Feyenoord.nl» (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-23 
  20. 20,0 20,1 «Feyenoord win first Eredivisie title in 18 years | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-24-ին։ Վերցված է 2018-08-23 
  21. UEFA.com։ «Feyenoord win first Dutch title this century»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  22. «Transfer news: Monaco sign defender Terence Kongolo from Feyernoord | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-15-ին։ Վերցված է 2018-08-23 
  23. «Monaco sign Feyenoord defender Kongolo»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  24. «Terence Kongolo: Monaco sign defender from Feyenoord»։ BBC Sport (en-GB)։ 2017-07-04։ Վերցված է 2018-08-23 
  25. «Monaco sign Feyenoord defender Terence Kongolo in £11.4m swoop»։ Eurosport։ 2017-07-04։ Վերցված է 2018-08-23 
  26. «AS Monaco - Paris Saint-Germain, Jul 29, 2017 - Trophée des Champions - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  27. «Olympique Lyon - AS Monaco, Oct 13, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  28. «Terence Kongolo | Football Stats | Huddersfield Town | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23 
  29. «LOAN: TERENCE KONGOLO JOINS FROM MONACO» (en-gb)։ Վերցված է 2018-08-23 
  30. «Kongolo moves to Huddersfield on loan» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  31. «Bolton Wanderers - Huddersfield Town, Jan 6, 2018 - FA Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  32. «Huddersfield Town - West Ham United, Jan 13, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  33. «Terence Kongolo: Huddersfield sign Dutch defender from Monaco for club-record fee»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-08։ Վերցված է 2018-08-23 
  34. «Transfer News: Huddersfield break transfer record to sign Terence Kongolo in £17.5 million deal | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-16-ին։ Վերցված է 2018-08-23 
  35. «Huddersfield sign Terence Kongolo from Monaco for club-record fee»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  36. «TRANSFER: TERENCE BECOMES A FULL-TIME TERRIER!» (en-gb)։ Վերցված է 2018-08-23 
  37. «Huddersfield sign Monaco's Kongolo permanently»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  38. «5 Things to Know About Recent Huddersfield Arrival Terence Kongolo»։ 90min.com (անգլերեն)։ 2018-02-05։ Վերցված է 2018-08-23 
  39. «Feyenoord hofleverancier voor EK-selectie Oranje onder 17- Feyenoord.nl» (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-23 
  40. 40,0 40,1 UEFA.com։ «Under-17 - Netherlands see off all comers in Serbia»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  41. «Netherlands U17 - Germany U17, May 15, 2011 - U17-Europameisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  42. UEFA.com։ «Under-17 - Germany-Netherlands»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  43. 43,0 43,1 «Technical report – 2011 UEFA U17 European Championship» 
  44. «Zes Feyenoorders in WK-selectie Oranje onder 17- Feyenoord.nl» (հոլանդերեն)։ Վերցված է 2018-08-23 
  45. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - Netherlands - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-08-23 (չաշխատող հղում)
  46. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Groups - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-17-ին։ Վերցված է 2018-08-23 
  47. «Netherlands - Ecuador, May 17, 2014 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  48. «Netherlands - Chile, Jun 23, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  49. «World Cup 2014: Netherlands 2-0 Chile»։ BBC Sport (en-GB)։ 2014-06-23։ Վերցված է 2018-08-23 
  50. 50,0 50,1 FIFA.com։ «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Brazil-Netherlands - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-13-ին։ Վերցված է 2018-08-23 
  51. «Brazil - Netherlands, Jul 12, 2014 - World Cup 2014 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  52. 52,0 52,1 «Terence Kongolo»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-23 

Արտաքին հղումներԽմբագրել