Բացել գլխավոր ցանկը

Տեկոր գյուղ Կարսի մարզում, Կաղզվանի օկրուգի Նախիջևանի տեղամասում, Անիից մոտ 20 կմ է հարավ արևմտյան, Ախուրյանի աջակողմյան վտակ Տեկորի աջ ափին, Տեկոր բերդի մոտ, լեռներով եզերված տափարակ վայրում։ Տեկորում ծաղկում է ապրել Բագրատունիների օրոք (հիշատակվում է իբրև գյուղաքաղաք)։ 18 դարի վերջին ուներ մոտ 200 բնակիչ, 19 դարի վերջին՝ մոտ 350 բնակիչ, 1913 թվականին՝ 523 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Միջնադարյան հայ մշակույթի կարևոր հուշարձան է Տեկորի տաճարը։ Գյուղում կար 1890 թվականից գործող դպրոց։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Տեկորի հայ բնակիչներից շատերը զոհվել են թուրք, հարձակումների հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png