Տեխնիկայի տուն (Կալինինգրադ)
Տեխնիկայի տուն (գերմ.՝ Haus der Technik, «Էպիկենտրոն» առևտրի տուն), վերակառուցվել է 2000 թվականին Կալինինգրադի պատմական շենքում։ Գտնվում է պրոֆեսոր Ֆեոդոր Բարանովի փողոցում։
![]() | |
Տեսակ | կոնֆերանսների կենտրոն և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Կալինինգրադ[1] |
Ճարտարապետական ոճ | ինտերնացիոնալ ոճ |
Հիմնադրված է | 1925 |
Ճարտարապետ | Hanns Hopp? |
Ժառանգության կարգավիճակ | regional cultural heritage site in Russia?[2] |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
1920 թվականից Քյոնիգսբերգում սկսեց կազմակերպվել Արևելյան տոնավաճառը։ Առաջին անգամ այն անցկացվեց Քյոնիգսբերգի կենդանաբանական այգու տարածքում։ Տոնավաճառի հաջողության շնորհիվ որոշվեց այն անցկացնել ամեն տարի։ Տոնավաճառի կարիքների համար որոշվեց ցուցահանդեսային շենքերի և տաղավարների համալիր կառուցել։ Դրանցից մեկն է 1924 թվականին կառուցված Տեխնիկայի տունը։
Նացիզմի տարիներին Տեխնիկայի տունը վերանվանվել է Շլագետերի տուն, 1928 թվականին սպանված Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ Ալբերտ Լեո Շլագատերի պատվին։ Շլագատերի տանը ելույթներով հանդես են եկել Բրյունինգը, Յոզեֆ Գեբելսը և Ադոլֆ Հիտլերը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Տեխնիկայի տունն ավերվել է։
Պատերազմից հետո շենքը չի վերականգնվել։ Միայն կառույցի ներսի մասում ներքին պատերի երկայնքով կառուցվել են խանութներ։ Դրանք շրջապատեցին լայն բաց «բակը» (նախկինում՝ Տեխնիկայի տան գլխավոր դահլիճ), որտեղ տեղավորվեցին Կենտրոնական շուկայի առևտրի տաղավարները։
2000-ական թվականների սկզբին շենքը վերականգնվել է որպես «Էպիկենտրոն» առևտրի կենտրոն։
Ճարտարապետություն և շինարարական նկարագիրԽմբագրել
Տեխնիկայի տունն ընդարձակ ցուցասրահ է։ Շենքի երկարությունը 121 մետր է, լայնությունը՝ 46 մետր։
Շենքի անկյուններում կան չորս կցակառույցներ, որտեղ տեղակայված էին բյուրոն, կրթական կինոթատրոնը, ռեստորանը։ Լույսը դահլիճ էր հորդում մեծ թվով նեղ պատուհաններից։ Ցուցահանդեսին ծանր տեխնիկա հասցնելու համար Տեխնիկայի տանը տեղադրվել է երկաթուղային ուղի, իսկ սրահի տարածքում տեխնիկան տեղափոխելու համար օգտագործվել է էլեկտրական ամբարձիչ։
Շենքը կառուցվել է ինտերնացիոնալ ոճով կարմիր աղյուսից։ Շենքի ճարտարապետն է եղել Հանս Հոպը։ Արտաքին պատերը զարդարված են քանդակագործ Գերման Բրախերտի և Էրնստ Ֆիլիցի ստեղծագործություններով[3]։
ԳրականությունԽմբագրել
- Балдур Кёстер «Кёнигсберг. Сегодняшний Калининград. Архитектура немецкого времени» . Перевод с немецкого (текст Archived 2007-09-09 at the Wayback Machine.). Данные оригинального немецкого издания: Baldur Köster , Husum Druck; 2000, ISBN 3-88042-923-5
- Мультимедийный справочник «Кёнигсберг 1255—1945». (с) И. Заболотов, 2004 г.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Постановление Правительства Калининградской области № 132 от 23.03.2007
- ↑ «Дом Техники - Калининград»։ www.prussia39.ru։ Վերցված է 2017-03-03
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տեխնիկայի տուն (Կալինինգրադ) կատեգորիայում։ |