Տելենոր (նորվ.՝ Telenor), նորվեգական հեռահաղորդակցային ընկերություն։ Հանդիսանում է Նորվեգիայի ամենախոշոր ընկերությունը, բջջային հեռախոսակապի միջազգային շուկայի առաջատար ներդրողներից։ Գլխավոր շտաբը տեղակայված է Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեի Բերում կոմունայի Ֆորնեբու շրջանում (մայրաքաղաք Օսլոյի մոտ)։

Տելենոր
Изображение логотипа
Telenor Fornebu.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է1995
ՎայրԲերում, Viken, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա[1]
ՏնօրենSigve Brekke?[2]
Արդյունաբերությունհեռուստահաղորդակցության արդյունաբերություն
Հասույթ114 մլրդ kr (2019)
Աշխատողների թիվ20 000 մարդ (2020)[3]
Դուստր ընկերություններYettel Serbia?, Yettel Hungary?, Telenor Denmark?, Yettel Bulgaria?, Telenor Sweden?, DTAC?, Telenor Pakistan?, One Montenegro?, Telenor India?, Telenor Maritim Radio?, ATOM?, Telenor Cinclus?, Telenor Broadcast Holding?, Telenor Infra?, DNA?, Talkmore? և Nordix Data?
Կայքtelenor.com
Մասնակից էՀամացանցի կոնսորցիում[4]
ԲորսաTEL
Commons-logo.svg Telenor Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Ընկերությունը հիմնադրվել է 1855 թվականին Telegrafverket անունով և մատուցել է հեռագրական ծառայություններ։ 1966 թվականին ընկերությունը թողարկում է ձեռքի կոմպլեկտացիայով բջջային հեռախոսակապի ծառայություններ։ 1981 թվականին այն փոխարինում է ավտոմատ հեռախոսային կապով (NMT): Այդ քայլով Նորվեգիան դառնում է Եվրոպայում ավտոմատ հեռախոսային կապի անցած առաջին երկիրը։ 1993 թվականից սկսել է զարգացնել GSMկապը։ 2004 թվականին շահագործման է հանձնվել 3G (UMTS) ցանցը։

2000 թվականի հոկտեմբերին ընկերությունը մասամբ սեփականաշնորհվում է և ֆոնդային բորսաներում ստանում է լիստինգ։

Սեփականատերեր և ղեկավարությունԽմբագրել

Տելենորը հանրային կազմակերպություն է, որի հիմնական բաժնետերը Նորվեգիայի կառավարությունն է, որը տնօրինում է բաժնետոմսերի 54 %-ը։ Ընկերության բաժնետոմսերը վաճառվում են Օսլոյի և ՆԱՍԴԱՔ ֆոնդային բորսաներում։ 2006 թվականի դեկտեմբերի 6-ին շուկայական կապիտալիզացիան կազմել է $22,8 միլիարդ։

Ընկերության տնօրենների խորհրդի ներկայացուցիչն է Տորլեֆ Էնգերը (Thorleif Enger), իսկ գործադիր տնօրենը՝ Յոն Ֆրեդրիկ Բաքսոսը (Jon Fredrik Baksaas):

ԳործունեությունԽմբագրել

Ընկերության հիմնական բիզնես գործունեությունը հանդիսանում է բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցելը։ Տելենորը ղեկավարում է բջջային օպերատորներ Նորվեգիայում, Բուլղարիայում, Շվեդիայում, Դանիայում (Telenor Denmark), Հունգարիայում, Սերբիայում, Չերնոգորիայում, Մալազիայում (DiGi.Com), Բանգլադեշում (GrameenPhone), Պակիստանում, Հնդկաստանում, Թալիանդում։ 2004 թվականի տվյալների համաձայն Տելենորի դուստր ընկերությունները ունեցել են 22,1 միլիոն բաժանորդ։

Բջջային կապի ծառայություններ մատուցելուն զուգահեռ Տելենորը զբաղվում է նաև սկանդինավյան երկրներում հեռուստահեռարձակման և համացանցային ծառայություններ մատուցելով։

Ընկերության աշխատակիցների ընդհանուր թվաքականը 21,8 հազար մարդ է։ Ընկերության 2008 թվականի եկամուտը աճել է 5,1 %-ով և կազմել €11,23 միլիարդ, զուտ շահույթը նվազել է 21,6 %-ով և կազմել €1,73 միլիարդ[5]։

Միջազգային ակտիվներԽմբագրել

 
Տելեկոր ընկերության 2009թ.-ի գործունեության աշխարհագրությունը
 
Տելեկոր Շվեդիա ընկերության գլխավոր գրասենյակը Ստոկոհոլմում
Երկիր Օպերատոր Բնօրինակ անվանում Կայք
  Նորվեգիա Տելենոր Նորվեգիա Telenor telenor.no
  Շվեդիա Տելենոր Շվեդիա Telenor telenor.se
  Դանիա Տելենոր Դանիա Telenor telenor.dk
  Սերբիա Տելենոր Սերբիա Теленор telenor.rs
  Չեռնոգորիա Տելենոր Մոնտենեգրո Теленор telenor.me
  Հունգարիա Տելենոր Հունգարիա Telenor telenor.hu
  Բուլղարիա Տելենոր Բուլղարիա Теленор telenor.bg
  Բանգլադեշ Գրամենֆոն গ্রামীণফোন grameenphone.com
  Թաիլանդ ԴՏԱՍ ดีแทค dtac.co.th
  Մալայզիա Դիգի Տելեկոմունիկացիոն digi digi.com.my
  Պակիստան Տելենոր Պակիստան ٹیلی نار telenor.pk
  Հնդկաստան Տելենոր Հնդկաստան Telenor telenor.in
  Մյանմա Տելենոր Մյանմար တယ်လီနော telenor.com.mm

Հետաքրքիր փաստերԽմբագրել

1994 թվականին Յոն Սթեֆենսոն ֆոն Թեչները (Jon Stephenson von Tetzchner) և Գեիր Իվարսյոյը (Geir Ivarsøy), հանդիսանալով Տելեվարկետ (ներկայիս Տելենոր) ընկերության աշխատակիցներ, ստեղծել են Օպերա դիտարկիչը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Norwegian Centre for Research Data — 1971.
  2. https://www.telenor.com/about-us/contact-us/people/sigve-brekke/?b=72
  3. https://www.telenor.com/about-us/telenor-at-a-glance/
  4. https://www.w3.org/Consortium/Member/List
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ one անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

ԱղբյուրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել