Տեետ Կալաս (էստ․՝ Teet Kallas, ապրիլի 6, 1943(1943-04-06)[1], Տալլին, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ), էստոնացի գրող, սցենարիստ։ Էստոնիայի գրողների միության անդամ։

Տեետ Կալաս
Ծնվել էապրիլի 6, 1943(1943-04-06)[1] (81 տարեկան)
ԾննդավայրՏալլին, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ
Մասնագիտությունթարգմանիչ, գիտաֆանտաստիկ գրող, գրող և սցենարիստ
Քաղաքացիություն Էստոնիա[2]
Պարգևներ
Երրորդ դասի Ազգային խորհրդանշանի շքանշան և Order of the National Coat of Arms, 4th Class
 Teet Kallas Վիքիպահեստում

Էստոնացի լրագրող, թարգմանիչ Ալլա Կալլասի ամուսինը, գրաֆիկ, ծաղրանկարիչ Օլիմար Կալլասի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Տեետ Կալասը ծնվել է 1943 թվականին Տալլինում։ 1954-1962 թվականներին սովորել է Տալլինի № 21 դպրոցում։ 1962-1965 թվականներին անցել է զիվորական ծառայության։ Այնուհետև աշխատել է Eesti Televisioon-ում։ 1979-1990 թվականներին եղել է կոմունիստական կուսակցության անդամ, 1990-1993 թվականներին՝ Էստոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, 1994-1996 թվականներին անդամագրվել է Կենտրոնական կուսակցությանը, 1996-1998 թվականներին՝ առաջադիմական կուսակցության անդամ։ 1990-1992 թվականներին եղել է Էստոնիայի գերագույն խորհրդի անդամ[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Կալլասը գրել է կարճ պատմվածքներ, վիպակներ, գրական ակնարկներ, պարոդիաներ, հումորային էսքիզներ, ռադիոպիեսներ, լրագրային սյունակներ։ 1996-2011[4] թվականներին Էստոնիայի հեռուստատեսությամբ հեռարձակվող Õnne 13 («Հաջողական փողոց 13») սերիալի սցենարիստն է։ Գրել է նաև "Šlaager" և "Reekviem" ֆիլմերի սցենարները։

 

Առաջին ստեղծագործությունները հրապարակվել են 1958 թվականին։ 1964 թվականին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Այնքան շատ է արևը» (արժանացել է մանկապատանեկան գրականության մրցույթի մրցանակի)։ Լույս են տեսել նաև «Ծառուղիների խորհրդավոր լույսը» պատմվածքների ժողովածուն (1968), «Զնգում-ծլնգում է...» վեպը (1973)։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Bibliothèque nationale de France Record #134996913 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  3. Հանուն բարեկամության, «Բացատրագիր», էստոնական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978
  4. "Õnne 13" saab Teet Kallase asemel autoriks Urmas Lennuki

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեետ Կալաս» հոդվածին։