Տափոլոռ կասսիայի
Տափոլոռ կասսիայի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Fabeae |
Ցեղ | Տափոլոռ (Lathyrus) |
Տեսակ | Տափոլոռ կասսիայի (L. cassius) |
Միջազգային անվանում | |
Lathyrus cassius | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ |
Տափոլոռ կասսիայի (լատին․՝ Lathyrus cassius), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել30-90 սմ երկարությամբ, նեղ-թևավոր ճյուղավորված ցողուններով միամյա բույս է։ Տերևը կազմված է 30-70 մմ երկարությամբ, 2-5 (8) մմ լայնությամբ 1 զույգ գծային տերևիկներից։ Տերևի առանցքը ճյուղավորված բեղիկով վերջացող է։ Ծաղկակիրները գեղձերով պատված են և ունեն 1 (2) ծաղիկ։ Բաժակը նույնպես գեղձերով է պատված և ունի լայն-եռանկյուն-ձվաձև ատամիկներ։ 11-13 մմ երկարությամբ պսակը ծաղկման սկզբում դեղին է, հետագայում դրոշը դառնում է վարդամանուշակագույն՝ մուգ ջղերով։ 30-40 մմ երկարությամբ, 5-6 մմ լայնությամբ ունդերը, հատկապես ոչ հասունները, ծածկված են ոսկեգույն նստադիր գեղձերով։ Բույսի սերմերը թմբիկավոր են[1]։
Տարածվածություն
խմբագրելՀանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Գորիսի շրջակայք, «Շիկահող» պետական արգելոց, Ագարակ և Եղվարդ գյուղերի շրջակայք)։ Աճում է Անատոլիայում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում, Իրանում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ստորին և միջին լեռնային գոտիներում` ծովի մակարդակից 750-1400 մ բարձրությունների վրա, կաղնու-բոխու անտառներում, շիբլյակում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ կասսիայի» հոդվածին։ |