Տափոլոռ խոզանատերև

բույսերի տեսակ
Տափոլոռ խոզանատերև
Տափոլոռ խոզանատերև
Տափոլոռ խոզանատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Fabeae
Ցեղ Տափոլոռ (Lathyrus)
Տեսակ Տափոլոռ խոզանատերև (L. latifolius)
Միջազգային անվանում
Lathyrus latifolius
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տափոլոռ խոզանատերև (լատին․՝ Lathyrus setifolius), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

60 սմ երկարությամբ, թույլ, ճյուղավորված ցողուններով միամյա բույս է։ Տերևիկները 2-10սմ երկարությամբ և 1-3 մմ լայնությամբ են, մեկ զույգ են, գծային–նշտարաձև։ Տերևի առանցքը վերջանում է ճյուղավորված բեղիկով։ Ծաղկակիրները ունեն մեկ ծաղիկ և 10-30 մմ երկարություն։ Պսակը վարդամանուշակագույն է։ Դրոշի երկարությունը հասնում է 8-10 մմ–ի։ Երկարավուն-օվալ ունդերը ունեն 20-30 մմ երկարություն, 8-10 մմ լայնությունը, հիմքում՝ նեղացող ոստիկ, որն էլ իր հերթին բաղկացած է 2 (3) մեծ, գորտնուկավոր սերմերից[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Որոտանի լեռնանցքի լանջերին և «Շիկահող» արգելոցի տարածքում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բույսը աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 650–1000 մ բարձրությունների վրա, անտառում, շիբլյակում և խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս ամիսին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ խոզանատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափոլոռ խոզանատերև» հոդվածին։