Տացինսկայայի պատմագավառագիտական թանգարան

Տացինսկայայի պատմագավառագիտական թանգարան (ռուս.՝ Тацинский историко-краеведческий музей), թանգարան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տացինսկայա ստանիցայում։

Տացինսկայայի պատմագավառագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏացինսկայա
Հիմնադրվել է1968
Կայքtatsinskii-museum.jimdo.com
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1968 թվականի հոկտեմբերին։ Նրա բացումը համապատասխանեցվել է Տացինսկայայի տանկային մարտարշավի 25-ամյակին։ Թանգարանի ցուցադրությունները գտնվում են չորս ցուցասրահներում. թիվ 1` «Կազակական վերնասենյակ», թիվ 2` «Քաղաքացիական պատերազմը և նախապատերազմյան տարիները», թիվ 3` «Մարտական փառքի սրահ», թիվ 4` «Ցուցասրահ»[1]։

Թանգարանի ցուցադրությունում կենտրոնական տեղ է հատկացված Տացինսկայայի տանկային մարտարշավին[2], որը 1942 թվականի դեկտեմբերի 16-24-ին իրականացրել է 24-րդ տանկային կորպուսը` տանկային զորքերի գեներալ-մայոր Վասիլի Միխայլովիչ Բադանովի հրամանատարության ներքո, և նրա դերին Ստալինգրադի ճակատամարտում։ Այդ իրադարձությանը նվիրված են «Գեներալ Բադանովի տանկիստների կողմից Տացինսկայայի օդանավակայանի գրավումը» տրամանկարը (հեղինակ` Վիտալի Իվանովիչ Ռոմախով), Ստալինգրադի ճակատամարտի քարտեզ-սխեման, Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցների լուսանկարները և ռազմավարային զենքի նմուշները։

 
«Գեներալ Բադանովի տանկիստների կողմից Տացինսկայայի օդանավակայանի գրավումը» տրամանկարը

Թանգարանի ցուցասրահային-ցուցահանդեսային տարածքը 226 քմ է, ֆոնդերի պահեստարաններինը` 14 քմ։ Տարեկան այցելուների միջին քանակը` 4000։ Պահպանության միավորների քանակը` 2147[3][4]։

2014 թվականի մարտի 13-ին թանգարանից գողացվել էր Դոնի զորավար, ավիացիայի գեներալ-մայոր Սեմյոն Դմիտրիևիչ Տերենչենկոյի երկու հազվագյուտ շքանշան և մեկ մեդալ[5][6]։

Հասցե խմբագրել

Թանգարանի հասցեն. 347060, Ռոստովի մարզ, Տացինսկի շրջան, Տացինսկայա ստանիցա, Սորևնովանիա նրբանցք, տուն 9։

Թանգարանի մոտ հարթակի վրա կանգնած է հետպատերազմյան թողարկման Տ-34-85 տանկ։ Թանգարանի մուտքի կողքին տեղադրված է ԶԻՍ-3 76-միլիմետրանոց հակատանկային հրանոթ` ինքնաշեն հրետասայլի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել